ԻՆՉՈՒ ՉԿԱՅԱՑԱՎ ԻՏԱԼԱՑԻ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԸ

Արխիվ 12-16

ԻՆՉՈՒ ՉԿԱՅԱՑԱՎ ԻՏԱԼԱՑԻ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԸ

Վերջերս Հայաստանում տեղի ունեցավ իտալական ժամանակակից արվեստի ամենավառ ներկայացուցիչներից մեկի` համաշխարհային համբավ վայելող գեղանկարիչ, քանդակագործ, գրաֆիկ ԲՐՈՒՆՈ ԲՐՈՒՆԻԻ բոլոր ստեղծագործական շրջաններն ընդգրկող մոտ 100 աշխատանքների հետահայաց ցուցադրությունը: Իտալացի արվեստագետի այցի շրջանակներում նախատեսվում էր նաեւ վարպետության դասեր, սակայն, հետո պարզվեց, որ մեր ապագա արվեստագետները վարպետության դասերի կարիք չունեն: ՙԻրավունքի՚ հետ զրույցում, Բրունո Բրունիի հայաստանյան ցուցահանդեսի համադրող, ՙԱնտիկյան՚ ցուցասրահի հիմնադիր ԱՐՄԻՆԵ ԱՆՏԻԿՅԱՆԸ նշեց, որ մեր երկրում ամեն ինչ շատ դժվար է իրականություն դառնում. ՙԱհռելի ջանքեր են պահանջվում ինչ-որ բան անելու համար: Փառք Աստծո, կարողացանք բոլոր ծրագրերն ավարտին հասցնել, բայց վարպետության դասը, որն ինձ համար շատ կարեւոր էր, չկայացավ: Բրունոն համարվում է առաջիններից մեկը լիտոգրաֆիայի ասպարեզում` համաշխարհային մակարդակով, ու մտածում էինք, որ անպայման այդ վարպետության դասը սկսնակ արվեստագետների շրջանում մեծ հետաքրքրություն կառաջացնի, ու գուցե նորից ստեղծվեն կապեր, հարաբերություններ: Բրունոն ծրագրում էր, որ այստեղից երեխաներ գնան, սովորեն: Բայց առաջին փորձը չստացվեց, որովհետեւ նախ լիտոգրաֆիայի միակ հաստոցը Երեւանում, որը Իգիթյան կենտրոնում է, եթե չեմ սխալվում մոտ 200 տարվա չօգտագործման արդյունքում բավականին տուժել էր: Էլ չեմ ասում, որ նյութերի շատ լուրջ խնդիր կար: Փորձեցին գտնել փոխարինող նյութեր, չստացվեց, որովհետեւ չկարողացանք համարժեք կազմակերպել: Մի բան էլ, որ ինձ համար շատ տարօրինակ էր, կարծես թե այն կողմից ցանկությունն էլ այդքան մեծ չէր` երեխաներին սովորեցնելու կամ ավելի բան տալու, դրա համար չստացվեց: Պարզվեց` Հայաստանում չունենք լիտոգրաֆիստներ եւ ունենալու էլ ցանկություն չունենք, ինչպես եւ շատ ասպարեզներում, որովհետեւ այն, ինչ ունենք, այնքան կարեւոր է, համաշխարհային մեծություն ենք, որ մեզ ավելորդ ինֆորմացիա հեչ պետք չէ: Իսկ Բրունոն իր կողմից նույնիսկ պատրաստ էր լիտոգրաֆիայի համար հատուկ քար բերել Հայաստան, ինչն այստեղ շատ մեծ գումարի հետ է կապված՚:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում