Ռուսաստանի Դաշնության Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է ապօրինի զենք կրելու համար պատասխանատվությունը խստացնելու վերաբերյալ օրինագիծը:
Ոչ ոք չի կասկածում, որ այն շատ արագ կընդունվի ամբողջությամբ, եւ ըստ այդ օրենքի` պատասխանատվության կենթարկվեն 14 տարին բոլորած հանցագործները: Խստացվելու է նաեւ զենք ու զինամթերք վաճառելու կարգը: Առավել հետաքրքրական է, որ այս օրինագծի վերջնական հաստատման արդյունքում կարող է վարչական պատասխանատվություն սահմանվել ինքնաշեն զենք պատրաստելու ՙտեխնոլոգիաներ՚ տարածողների նկատմամբ:
ՉՔՈՂԱՐԿՎԱԾ ՍՊԱՌՆԱԼԻՔ, ԹԵ...
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հրապարակայնորեն հայտարարել է, եւ ռուսական լրատվամիջոցները տարածել են այդ հայտարարությունը, ըստ որիª կգտնվեն տղամարդիկ, որոնք ՙկհուշեն՚ Անդրեյ Դեշչիցային ծնկաչոք ներողություն խնդրել Պուտինից: Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Դեշչիցան Կիեւում հայհոյանքներ էր ուղղել ՌԴ նախագահի հասցեին:
ՀԱՅԱԶԳԻ ԶՈՀԵՐ ՀԱԼԵՊՈՒՄ
Հալեպի Նոր Գյուղում հերթական հրթիռակոծման հետեւանքով զոհվել է Վրեժ Ճապաղջուրյանը: Կան նաեւ վիրավորներ: Մեկ օր առաջ Սեպիլ շրջանում ընկած ռումբը խլել էր 72-ամյա Սեդա Պասմաճյանի կյանքը: