Օրեր առաջ ՙԻրավունք՚ թերթը անդրադարձել էր այն փաստին, որ Կենդանաբանական այգու մուտքի տոմսի գները վերջերս անհասկանալիորեն թանկացել էինª մեծահասակների համար դառնալով 800 դրամ` նախկին 500 դրամի փոխարեն:
Նման փոփոխություն տեղի է ունեցել դեռեւս մայիսի 16-ից, սակայն շատերը այդ մասին տեղեկացան հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, երբ Երեւանի քաղաքապետարանի տարածած հայտարարության համաձայն այգու մուտքը բոլոր երեխաների համար անվճար էր, իսկ մեծահասականերինը` 500 դրամ: Սակայն այդ օրը բոլոր մեծահասակաները անակնկալի են եկել եւ ստիպված վճարել են 800 դրամ: Խնդիրը պարզաբանելու եւ թանկացման պատճառները ճշտելու համար ՙԻրավունք՚ թերթը գրավոր հարցումով դիմեց Երեւանի կենդանաբանական այգու մամուլի եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու ՄԱՐԻՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ եւ թանկացումների վերաբերյալ ստացավ հետեւյալ պատասխանը. -Երեւանի կենդանաբանական այգու մուտքի տոմսի թանկացումը պայմանավորված է մի շարք պատճառներով. Երեւանի կենդանաբանական այգու արդիականացումը, այցելուներին առաջարկվող ծառայությունների որակի բարելավումը, էկո-կրթական ծրագրերի իրականացումը: Այգու տարածքները պարբերաբար ընդլայնվում են, համապատասխանաբար հավելյալ ռեսուրսներ են ներգրավվում` այդ տարածքների կառավարումը պատշաճ կերպով իրականացնելու համար: Տոմսի թանկացմանը զուգահեռ եղել են նաեւ դրական փոփոխություններ ավտոկայանատեղիում. նախկինում մարդատար ավտոմեքենայի կայանումն արժեր 200, իսկ ավտոբուսինը` 500 ՀՀ դրամ, այսօր անվճար է: Նշենք, որ Երեւանի կենդանաբանական այգու մուտքի սահմանված վճարն ամենացածրն է Հարավկովկասյան տարածաշրջանում: Միգուցե այս թանկացման հիմնավորումը կար. չենք էլ ցանկանում այդ մասին վիճել: Բայց ամբողջ խնդիրն այն է, թե դա ինչքանով կազդի այգու առանց այդ էլ սակավաթիվ այցելությունների հաճախելիության վրա: Այս առումով առիթ ունեցանք զրուցել իր երկու երեխաների հետ մի քանի օր առաջ այգի այցելած մեր ծանոթներից մեկի հետ, ով բավականին վրդովված էր ոչ միայն մուտքի վճարներից, այլեւ այգու ներսում ամեն մի մանրուքի համար սահմանված բարձր գներից: Արդյունքումª նա առաջիկա տարիներին հազիվ թե մտածի կրկին կենդանաբանական այգի գնալ, քանի որ. ՙԱռանձնապես հետաքրքիր էլ չէ՚: Իսկ քանի± մարդ են հետեւելու նրա օրինակինª նաեւ այս նոր թանկացումները հաշվի առնելով: Եվ, արդյունքում, նախատեսված աճը կլինի, թե դրա փոխարեն կնվազեն այգու եկամուտները: