«ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ԳՆՈՎ ԽՈՒՍԱՓԻ ԱՅԴ ԶԻՆՎԱԾ ԿՈՆՖԼԻԿՏԻՑ»

Արխիվ 12-16

«ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ԳՆՈՎ
ԽՈՒՍԱՓԻ ԱՅԴ ԶԻՆՎԱԾ ԿՈՆՖԼԻԿՏԻՑ»


Այս շաբաթ արտահերթ նիստով կավարտվի ԱԺ 5-րդ գումարման գարնանային նստաշրջանը, սակայն սա բոլորովին էլ չի նշանակում, որ արտաքին ու ներքին քաղաքական իրադարձությունները չեն շարունակվի մինչեւ աշուն: Հենց այս մասին էլ «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ` անդրադառնալով Սիրիայից մինչեւ Ուկրաինա տիրող քաոսային իրադարձություններին, ինչպես նաեւ մեր իրականության խնդիրներին` էլեկտրաէներգիայի գնի թանկացմանն ու ոչ իշխանական քառյակի ներկայացրած 12 կետերին:


«ՔԵՍԱԲԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ»

-Պարոն Հարությունյան, Քեսաբի ազատագրումն ի՞նչ փոփոխություններ կբերի Սիրիայում եւ ինչպե±ս կանդրադառնա սիրիահայերի վրա:
- Կարծում եմ, որ Ասադի դիրքերը Սիրիայում այսօր ուժեղացել է: Եվ ընդհանրապես Քեսաբի ազատագրումը հայերի համար բարենպաստ պայմաններ է ստեղծում, որովհետեւ շատերը, որոնք իսլամիստների հարձակման հետեւանքով լքել էին իրենց տարածքները, վերադառնում են: Այնպես որ, Քեսաբի ազատագրումը դրական երեւույթ էր, քանի որ հայերը լիովին պաշտպանում են Ասադի ռեժիմը:
- Ի՞նչ կասեք Սիրիայի իշխանությունների ու բանակի կատարած գործողությունների մասին, որովհետեւ համացանցում տարածված կադրերը ցույց են տալիս, որ քաղաքի ազատագրման ժամանակ այն առանձնապես չի ավերվել:
- Ուրեմն` հատուկ ջոկատայիններն են երեւի օպերացիա անցկացրել, իսկ այդ ջոկատայինները սովորաբար ուրիշ մեթոդներով են աշխատում:

«ՈՒՐԱԽԱԼԻ Է», ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՆՈՐԻՑ ԱՊԱՑՈՒՑԵՑԻՆ ԻՐԵՆՑ
ԲԱՐԲԱՐՈՍԱԿԱՆ ԿԵՑՎԱԾՔԸ»


-Ի տարբերություն Սիրիայի, Ուկրաինայից ստացված լուրերը ոչ մի լավ բան չեն հուշում: Ավելին` օրերս անգամ Ռուսաստանի Դաշնության դեսպանատան վրա հարձակում եղավ:
- Ապշեցուցիչ զարգացումներ են տեղի ունենում Ուկրաինայում, որը հարիր չէ ուկրաինական ժողովրդին: Իմ խորին համոզմամբ` այդտեղ ուրիշ ուժեր են աշխատում, որոնք շահագրգռված են, որպեսզի Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ զինված կոնֆլիկտ առաջանա: Ռուսաստանը պետք է ամեն գնով խուսափի այդ զինված կոնֆլիտից, որովհետեւ դա ընդհանրապես մարդկության համար բավականին հղի է անկանխատեսելի հետեւանքներով:
- Այս օրերին մեր երկու պատգամավորները գտնվում են Բաքվում եւ ՆԱՏՕ-ի շրջանակներում մասնակցում են սեմինարների, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանում: Ուշագրավ է նաեւ այն, որ ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովն էլ է մեկնել Բաքու, ըստ Ձեզ, ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում:
- Երբ Բաքվի պատգամավորները եղել են Երեւանում, ես առիթ եմ ունեցել  ուղեկցել նրանց եւ հիացմունքից բացի, այդ մարդիկ ոչինչ չէին ասում մեր հյուընկալության ու մեր ժողովրդի վերաբերմունքի մասին: Նույնը նաեւ` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մյուս ներկայացուցիչները: Այսօր «ուրախալի է», որ ադրբեջանցիները նորից ապացուցեցին իրենց բարբարոսական կեցվածքը` ցույցեր անելով: Հետեւապես, այս տեսանկյունից մեր պատգամավորների պահվածքն էլ բավականին նորմալ էր, ես կասեի` հարձակողական: Ինչպես մամուլում է գրված, որեւիցե ճնշման նրանք չենթարկվեցին: Իսկ Ս. Լավրովի Բաքու ժամանելը չեմ կարծում, որ անմիջապես կապ ունի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ներկայացուցիչների այդ սեմինարի հետ: Բայց չեմ էլ կարող մեկնաբանել, թե ինչ առաքելությամբ է Լավրովը ժամանել Բաքու:

«ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ ՄԻԱՅՆ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՉԷ»


-Երեկ ԱԺ-ում էլեկտրաէներգիայի թանկացման հարցով լսումներ էր, որտեղ բավական ակտիվ մասնակցում էին նաեւ ոչ իշխանական քառյակի ներկայացուցիչները: Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ իրենք թեպետ 12 կետից բաղկացած պահանջագիր էին ներկայացրել իշխանություններին, բայց այս հարցը սպրդել էր նրանց կետերից:
- Այդ արդեն իրենց պետք է հարցնեք, ես էլ մի կարճ ժամանակամիջոցում ներկա եղա այդ քննարկումներին: Իսկ թե ինչու այդ 12 կետում նրանք չեն մտցրել էլեկտրաէներգիայի թանկացման հարցը, կարող է դրանից հետո է եղել, կարող է, ինչպես դուք նկատեցիք, ուշադրությունից դուրս է մնացել, բայց իսկապես շատ բուռն քննարկումներ էին: էլեկտրաէներգիայի թանկացումը միայն ընդդիմության հարցը չէ: Ի՞նչ է, իշխանությունը կամ իշխանական պատգամավորները ոգեւորվա±ծ են այդ թանկացումներից: Համենայնդեպս, գոնե ինձ համար դա շատ ճնշող տպավորություն թողեց, որ կարծես թե մենք բոլորս միասին պաշտպանում ենք էլեկտրաէներգիա վաճառող այդ կազմակերպության շահերը:
- Օրինակ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը խորհուրդ է տալիս ստեղծված իրավիճակում, գազի կամ հոսանքի փոխարեն, աթար վառել, Դուք ի՞նչ խորհուրդ կտաք մեր ազգաբնակչությանը:
- Կարծում եմ, որ Միքայել Մելքումյանի մասնագիտական որակները հերիքում են, որ նրա պատասխանը շատ մասնագիտական լինի, եւ դա ուղղակի կատակի ձեւով է ասվել:

«ԱՅԴ ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ՆՈՐ ՄԵՔԵՆԱ ՉԵՆՔ ՀՆԱՐՈՒՄ»

-Քանի որ արտահերթ նիստով գարնանային նստաշրջանն ավարտվում է, ամփոփելով` ինչպե՞ս կգնահատեք այս նստաշրջանի աշխատանքները` թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության:

- Նորմալ, բավարար: Բոլոր հարցերը, ինչ որ կա, մենք քննարկել ենք, պատասխանները կան: Արտահերթում էլ, կվերջացնենք մնացածը: Այնպես որ, նորմալ նստաշրջան էր: Այդ նստաշրջաններում նոր մեքենա չենք հնարում: Բնականոն աշխատանքի հետեւանքով ավարտել ենք գարնանային նստաշրջանը, կհանգստանանք եւ նոր լիցքավորված կգանք ու կսկսենք աշնանային նստաշրջանը: Բավականին օրենքներ ենք ընդունել, բավականին հետաքրքիր հարցեր ենք քննարկել:
- Իսկ ընդդիմությունը մի քիչ չշտապե՞ց արձակուրդ գնալու, որովհետեւ 12 կետեր ներկայացնելով իշխանությանը` ասաց, որ աշնանը հանրահավաք կանի:
- Դե, ընդդիմության պրոբլեմները ընդդիմության պրոբլեմն է, իսկ իշխանությանը` իշխանության: Հիմա իրենք կարող է արձակուրդ չգնան եւ աշխատեն այդ 12 կետերի շուրջը: Ես` կոնկրետ, արձակուրդ եմ գնալու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում