Հիմա ովքեր ասես ձեռք են առնում եւ ծաղրում են ոչ իշխանական ՙքառյակին՚`
Արխիվ 12-16
Հիմա ովքեր ասես ձեռք են առնում եւ ծաղրում են ոչ իշխանական ՙքառյակին՚` ե°ւ արտախորհրդարանական կուսակցությունները, ե°ւ ՙՖեյսբուքի՚ օգտատերերը, ե°ւ տարատեսակ փորձագետներն ու վերլուծաբանները: Զարմանալորեն, ՙքառյակի՚ նկատմամբ ամենաբարեհամբույրը մնացել է թերեւս իշխող ՀՀԿ-ն: Բայց ամենադաժանը նրանց հետ վարվել է հայոց միակ եւ անփոխարինելի մարքսիստ ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԸ. ՙԲրեմենյան (ոչ իշխանական 4 ուժերի) ՙքառյակում՚ քաղաքական ավանտյուրիզմից բացի ոչինչ չենք տեսնում: Չկա ավելի պիղծ բան քաղաքականության մեջ, քան կեղծ ընդդիմություն խաղալը՚: Չէ, չեղավ, սա արդեն իսկական սադիզմ է: Հետո ինչ, որ մարքսիստը իր քաղաքացիական մասնագիտությամբ հոգեբույժ է, կամ Ռոբերտ Քոչարյանի ասած` ՙուրիշ մասնագետ՚:
Բա որ այդ դաժան ախտորոշումից նեղանան ու այլեւս պահանջներ առաջ չքաշեն, եւ ժողովուրդը զարմանալիորեն մնա առանց թամաշայի... Զարմանալի է, մի±թե մարքսիստը չգիտի, որ ժողովրդին պետք են զվարճալիքներ, մանավանդ, երբ հացի խնդիրը փոքր-ինչ սուր բնույթ է ստանում:ՙՔառյակին՚ չի խնայել եւ քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ, ով ընդհանրապես քաղաքական մանիպուլյացիա է համարում ՙոչ իշխանական քառյակ՚ բառակապակցությունը. ՙՀայաստանում կյանքը չի բարելավվում, իրենք համառորեն պահում են ձեւակերպումը` պատասխանատվությունն իրենց վրայից գցելու համար՚: Բայց զարմանալիորեն դրանով էլ չի բավարարվում քաղաքագետը. ՙՌազմավարական փոփոխության հարցը մնացել է քառյակի աշխատանքներից դուրս: Սրանից փոքրիկ հաջողություններ կամ կգրանցվեն, կամ` ոչ: Հայաստանի փրկության ուղի ներկայացված համակարգային փոփոխությունները չեն լինելու: Առկա պահանջների փաթեթում ստրատեգիական հարց չկա, իշխանության փոփոխության պահանջն էլ բավարարված է կառավարության ղեկավարի փոփոխությունով՚: Չէ, չեղավ, ախր ՙքառյակի՚ ներկայացուցիչները ընդդիմադիր են աշխատում, ինչպես կարողանում են: Հիշո±ւմ եք, վեստերն ֆիլմերի հայտնի սյուժեն` կովբոյական պանդոկում դաշնամուրի մոտ ցուցանակ էր կախած. ՙՄի° կրակեք դաշնակահարին, նա նվագում է ինչպես կարողանում է՚:
Ինչպես հայտնի է, դավադրությունների տեսության լավագույն մասնագետը Աշոտ Մանուչարյանն է: Բայց զարմանալիորեն պարզվում է, որ այդ տեսությունները վարակիչ են: Ու վարակվել է ոչ այլ ոք, քան նախկին ՀԱԿ-իստ, մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի ղեկավար, այժմ հերթական ՀԿ-ի նախագահ ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ. ՙՆախ պետք է իրերը կոչել իրենց անուններով, Հայաստանի իշխանությունը եւ ընդդիմությունը ոչ թե համակարծիք են արտաքին քաղաքական հարցերով, այլ կառավարվում են մեկ արտաքին կենտրոնից` Կրեմլից՚: Դե մնում է ասի, որ ՙՖեյսբուքում՚ գրառում թողնող պարապ մարդիկ էլ են կառավարվում Կրեմլից ու պրծ: Պատկերացնո±ւմ եք այդ հուզիչ տեսարանը` Կրեմլում մի մեծ դահլիճ հատկացված է Հայաստանի ուժերի հաստիքային կառավարիչներին, ովքեր զօրուգիշեր անդուլ աշխատում են` որոշելու համար, թե ինչ պետք է ասի կամ ինչպես պետք է փռշտա մեր յուրաքանչյուր իշխանավորն ու ընդդիմադիրը:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

