ՔԱՌՅԱԿՆ ԱՄԵՆ ԿԵՐՊ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻՑ

Արխիվ 12-16

ՔԱՌՅԱԿՆ ԱՄԵՆ ԿԵՐՊ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻՑ

Ինչպես հայտնի է, երեկ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ  Հարությունյանը հայտարարեց, որ  խորհրդարանական քառյակի հայտնի 12 կետերը, որպես այդպիսին, կատարման ենթակա չեն: Եվ դրանից հետո շրջանառության մեջ մտան խոսակցություններ, որ մինչ այդ, քառյակում տիրում էին բոլորովին այլ տրամադրություններ ու Դավիթ Հարությունյանի ասածը գրեթե խուճապի հասցնող անակնկալ էր:
Բանն այն է, որ 12 կետերը հնչեցնելով, քառյակն իրեն համարում էր ամառային հանգստի արժանի, եւ նույնիսկ կան տվյալներ, որ որոշ կարկառուն ներկայացուցիչներ արդեն իսկ ամառային հանգստի պլաններ էին կազմել, ոմանք էլ հասցրել էին տոմսեր պատվիրել: Բայց ահա Դ. Հարությունյանն իր հայտարարությամբ ոտքից գլուխ փոխում է այդ իրավիճակը: Այսինքն, այդ 12 կետերը հրապարակավ ու կառավարության բարձր մակարդակներից մերժելուց հետո տրամաբանորեն քառյակը պետք է միանգամից անցներ իր հիմնական սպառնալիքին` հանրահավաքին: Բայց ահա երեկվա ՙոտքի վրա՚ քննարկումների ժամանակ քառյակի ՙհանրահավաքային մասնագետները՚ հուշել են, որ այս պահին անիմաստ բան կլինի անգամ հանրահավաքների մասին մտածելը. մի կողմից ամառ է, մյուս կողմից էլ` Եվրասիական միության հետ կապված կան հանրային լուրջ սպասելիքներ: Ու եկել են այն կարծիքին, որ բոլոր ռեսուրսներն ի մի բերելով անգամ, հազիվ մի քանի հազարանոց մեկ-երկու հանրահավաք հնարավոր կլինի կազմակերպել, ինչը նաեւ կփլուզի աշնանը այդպիսի միջոցառումների շարք կազմակերպելու բոլոր հույսերը: Դրա հետ մեկտեղ, երեկվա ՙստվերային՚ քննարկումների ժամանակ քառյակի որոշ անդամներ ակնարկել են, որ այս պահին հանրահավաք անելու դեպքում, մեղմ ասած, կդժվարանան մասսաներին ներկայացնել դրա գլխավոր թեման: Իսկ հենց այնպես, ասենք, կենսաթոշակայինի կամ ընթացիկ այլ թեմաների շուրջ խորհրդարանական 4 կուսակցությունների մասնակցությամբ տեւական միջոցառումների շարք անելը, համաձայն իրենց իսկ մտավախությունների, կարող է պարզապես լուրջ չընկալվել անգամ այն յուրայինների կողմից, որոնց հնարավոր կլինի բերել հանրահավաքի: Մի խոսքով, գցել-բռնել են, որ պարզապես պետք է համարել, թե Դ. Հարությունյանը ոչ թե իշխանական, այլ իր մասնավոր կարծիքն է հայտնել, այսինքն` որ 12 կետերի հետ կապված` իշխանություններից պատասխան սպասելը մնում է օրակարգում:
Բայց սրա հետ մեկտեղ, կան խոսակցություններ, որ դեռ շարունակվող խորհրդարանական աշխատանքների ընթացքում քառյակի 12 կետերը մերժելու մասին այլ իշխանական հայտարարություններ էլ կլինեն, որից հետո քառյակը չտեսնելու տալու այդ քաղաքականությունը շարունակելու հնարավորությունները էականորեն կսահմանափակվեն: Այդ մասին եւս քառյակում խոսվել է, եւ պտտվում են շշուկներ, որ կայացվել է որոշում` խորհրդարանի արտահերթ նիստը հնարավորինս մեղմ անցկացնել ու ավելորդ աղմուկ-աղաղակով այս պահին մեծամասնությանը չտանել սուր առճակատման: Որովհետեւ դրանից հետո քառյակը, ըստ էության, կկորցնի ՙկռուտիտի՚ բոլոր հնարավորությունները ու պարզապես ստիպված կլինի հաջորդ օրն իսկ հանրահավաք նշանակել` դրանից բխող հիշատակված բոլոր անցանկալի հետեւանքներով հանդերձ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում