ՔԱՌՅԱԿԻ 12 ԿԵՏԱՆՈՑ ՈՒՐԲԱԹԸ ՇԱԲԱԹԻՑ ՇՈՒՏ ԵԿԱՎ

Արխիվ 12-16

ՔԱՌՅԱԿԻ 12 ԿԵՏԱՆՈՑ ՈՒՐԲԱԹԸ ՇԱԲԱԹԻՑ ՇՈՒՏ ԵԿԱՎ

Արի ու տես, որ ոչ իշխանական քառյակը շտապեց հրապարակել 12 կետից բաղկացած իր պահանջագիրն ուղղված իշխանություններին: Ընդամենը 4 ժամ փակվելով ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում եւ աչքալուսանք տալով, որ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունն» ու ԲՀԿ-ն համաձայնության են եկել 12 կետերի շուրջ, պարզվում է, որ այդ կետերից դուրս են մնացել առավել կարեւոր հարցեր: 12+1 կետը եկավ ու մոռացնել տվեց մնացյալ 12-ին: Արդյունքում քառյակը ունի 12 կետ, որտեղ էլեկտրաէներգիայի գնի թանկացման մասին խոսք անգամ չկա: Թե ի՞նչն էր պատճառը, որ 12 կետերից սպրդեց էլեկտրեներգիայի հարցը, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՑ.
-Հենց հիմա հատուկ հայտարարություն ենք անելու միայն հոսանքի համար:
- Բայց ինչո՞ւ այդ հարցը չմտավ 12 կետերի մեջ:
- Որովհետեւ ավելի ենք ուզում կարեւորենք, եւ բացի այդ, 12 կետերի ժամկետը մինչեւ սեպտեմբերի 30-ն էր, իսկ այս հայտարարությունը շատ հրատապ է եւ հիմա պետք է կարգավորվի: Դա չէինք կարող թողնել սեպտեմբերի 30-ին: Հենց հիմա հրատապ հայտարարություն ենք անելու, որ օգոստոսին չթանկացնեն:
- Այնուամենայնիվ, չստացվե՞ց, որ ստվերվեցին մնացած 12 կետերը:
- Երկու պատճառ եմ ասում. նախ` եթե դա մտցվեր 12 կետերի մեջ, մնալու էր մինչեւ սեպտեմերի 30-ը, իսկ օգոստոսից թանկացնում են, եւ երկրորդ` մենք հիմա առանձին հայտարարություն ենք անում` հատուկ հոսանքի համար:
- Ի սկզբանե, չգիտեի՞ք, որ այսպիսի խնդիր է առաջ գալու:
- Չէ, վերջին օրերին է այս հարցը բարձրացվել, սկզբից չգիտեինք թանկացման մասին: Ուզում եմ ասել, որ ոչ թե ստվերվում են 12 կետերը, այլ այս հարցը ավելի է կարեւորվում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում