ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԻ ԱՍԱԾԻ ՄԵՋ ՙՖՈԿՈՒՍ՚ ՀԱՅՏՆԱԲԵՐԵՑ
Արխիվ 12-16ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԻ ԱՍԱԾԻ ՄԵՋ
ՙՖՈԿՈՒՍ՚ ՀԱՅՏՆԱԲԵՐԵՑ
Ինչպես նշեց Ազգային ժողովի լսումների ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը` մոտ 3 տոկոսով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, չնայած նրան, որ նախորդ տարի տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում: Ըստ Ռ. Նազարյանի, մինչեւ տարվա վերջ սպառումը կավելանա եւս 2տոկոսով, քանի որ սպասվում է երկու ձեռնարկությունների բացում, որոնց արտադրանքը էներգատար է:
Այս կապակցությամբ պատգամավոր Վարդան Այվազյանն ասաց. ՙԱյս ի±նչ ֆոկուս է, համ` էլեկտրաէներգիայի գինն է բարձրանում, համ էլ` սպառումը՚, եւ խոստացավ այդ հարցն ուսումնասիրել էլեկտրաէներգիայի սակագներն ուսումնասիրող ստեղծվելիք հանձնաժողովում: Ի դեպ, պատգամավորական նման հանձնաժողով ստեղծելու առաջարկ հնչեցրին ինչպես Ռոբերտ Նազարյանը, այնպես էլ` ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

