ՙԵՎՐՈՊԱ ԸՆՏՐՈՂՆԵՐԸ՚ ԶԲԱՂՄՈՒՆՔ ԵՆ ԳՏԵԼ
Արխիվ 12-16ՙԵՎՐՈՊԱ ԸՆՏՐՈՂՆԵՐԸ՚ ԶԲԱՂՄՈՒՆՔ ԵՆ ԳՏԵԼ
Ռուսաստանի լիբերալ շրջանակները արդեն մի քանի օր է, ինչ Մոսկվայի պետական համալսարանի ռեկտորին հղված նամակով պահանջում են պրոֆեսորադասախոսական կազմից հեռացնել եվրասիականության գաղափարախոս Ալեքսանդր Դուգինին: Արդեն հավաքվել է շուրջ 11 հազար ստորագրություն: Բայց ամենազվարճալին այն է, որ ստորագրահավաքը ընթանում է նաեւ Հայաստանում: Թունդ ռուսոֆոբների ՙեվրոպական ընտրություն՚ նախաձեռնության ներկայացուցիչ Ռուբեն Մեհրաբյանը համոզում է իր գաղափարակիցներին, որ նույնպես ստորագրեն այդ նամակը: Դե, մարդիկ պարապ են մնացել, այդ պատճառով էլ զբաղվում են մեր երկրի համար բացարձակապես հետաքրքրություն չներկայացնող հարցով, թե արդյո±ք Դուգինը պետք է դասավանդի Մոսկվայի մայր բուհում:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

