ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ ՀՈՂԸ ՀԱՏԿԱՑՎԵԼ Է ՕՐԵՆՔԻ ԿՈՊՏԱԳՈՒՅՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ
Արխիվ 12-16ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ ՀՈՂԸ ՀԱՏԿԱՑՎԵԼ Է ՕՐԵՆՔԻ
ԿՈՊՏԱԳՈՒՅՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ
Երեկ ԱՄՆ դեսպանատան մոտ ՙԴեպի Եվրասիական միություն՚ ժողովրդական շարժումը կազմակերպել էր բողոքի գործողություն` պահանջելով պատասխանել իրենց հարցումներին` համաձայն որոնց 2000թ. դեսպանատան համար հողահատկացման փաստաթղթերի միջեւ կան հակասություններ, ինչպես նաեւ հողահատկացումը կատարավել է ՀՀ գործող օրենսդրության կոպտագույն խախտումներով:
Այդ շարժման դեմքերը թերեւս հանրությանը անհայտ են, բացառությամբ, միգուցե, Ռոբերտ Քոչարյանի օրոք բողոքի ցույցերի մասնակցող ՙՀայկանդուխտ՚ միության նախագահ Արմենուհի Ղազարյանի: Պարզվում է, որ ապօրինի հողահատկացման վերաբերյալ համապատասխան դիմումները նշյալ շարժումը ինչպես դեսպանատանը, այնպես էլ պատկան մարմիններին հղել էր դեռ անցյալ տարի, սակայն առաջին անգամ է այն հրապարակայնացվում: Ենթադրելի է, որ դա ամենեւին էլ պատահական չէ ու կապված է ինչպես Հայաստանի` Եվրասիական միություն գնալու, այնպես էլ ԱՄՆ-ի` դրան հակազդելու հետ: Ըստ որոշ տեղեկությունների, մոտ ժամանակներս բաց շրջանառության մեջ կարող են հայտնվել սենսացիոն նյութեր` 2000թ. հողահատկացման կատարման ապօրինությունների հետ կապված, ինչպես նաեւ դատական հայցեր` այդ հատկացումը չեղյալ հայտարարելու պահանջով:

