ՙԽԱՎԱՐԻ ՏԻՐԱԿԱԼԻ՚ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՙԽԱՎԱՐԻ ՏԻՐԱԿԱԼԻ՚
ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԸ

ՙՔառյակը՚ նոր-նոր է ՙախոռի մեջ մնացած մեծ էշին՚` էլեկտրաէներգիայի թանկացումը նկատում եւ դրա վերաբերյալ պահանջն ավելացնում իր 12 կետին: Ընդհանուր դառնում է 13: Իսկ ընդհանրապես, ՙխավարի տիրակալ՚ ԼՏՊ-ի օրոք այնպես հիմնովին է ավերվել ամեն ինչ, այդ թվում եւ էներգահամակարգը, որ այն, ինչ այսօր ունենք` նորմալ որակի անխափան էներգամատակարարում, պարբերաբար խժռում է միջոցներ եւ պահանջում սակագնի վերանայում: Այս անգամ էլ այնպես եղավ, որ էժան էլեկտրաէներգիայի աղբյուրների` աէկ-ի եւ հէկ-երի համեմատաբար երկար կանգ առնելը գոյացրել է ֆինանսական այնպիսի ճեղքվածք, որ դրա չլրացնելու դեպքում էներգահամակարգը կարող է վերադառնալ հովհարային անջատումների ատելի ժամանակներին: Անշուշտ, այս ՙնեղ մաջալին՚ կառավարությանն ամենաքիչն էր պետք սակագին վերանայելու միջոցին դիմելը, սակայն ճռռացող բյուջեից դոտացիա հատկացնելու հնարավորությունն էլ չկա:
ՍՏՎԵՐԱՅԻՆ ԽԱՂԵՐ


Լեւոն Տեր-Պետրոսյանը իր պարբերական հրապարակային ՙվերլուծություններով՚ ամեն անգամ ցինիզմի եւ չարակամության նորանոր բարձունքներ է արձանագրում: Սակայն առավել կարեւոր է նրա ակտիվությունը, այսպես ասած, նեղ շրջանակներում եւ ստվերում: Ծերուկը չի սթրվում, եւ անգամ տխուր առիթները (ինչպիսին էր, օրինակ, Սմբատ Այվազյանի հուղարկավորությունն ու հոգեհացը) թունոտ քաղաքական ինտրիգների համար օգտագործում: Հիշատակված տխուր առիթը ուրբաթ 13-ին էր (էլի 13), եւ այդտեղ հիշատակվեց, թե ինչքան ճիշտ էին արել, որ հանձնել էին Արծվաշենը:
Իսկ լրիվ ստվերային շփումներից ընդամենը կցկտուր արտահոսքեր են հասնում, մասնավորապես ծերուկի մասոնական կապերի վերաբերյալ եւ առաջիկայում սպասվող երեւանյան մասոնական հավաքի վերաբերյալ: Արդեն հիշատակվել էր ԼՏՊ-ի չափազանց բարձր կարգավիճակը մասոնական հիերարխիայում, եւ բնական է, որ այդպիսի կառույցում այդպիսի բարձր դիրք ունեցողը շարունակաբար համարվում է հույժ վտանգավոր` պետության համար: Ի դեպ, նկատվում է միտում` մասոնական սպասվող հավաքի վերաբերյալ նոր արտահոսքերի եւ դրանց սպասման տեսքով: Սակայն դա առանձին թեմա է:
Իսկ 5-րդ շարասյուների տիրույթում` որպես այդպիսին, թեեւ կուլուարային հանդիպումները հաճախակի են, նույնիսկ շատ հաճախ, սակայն դա ավելի ու ավելի է նմանվում ՙտենդենցի՚ ու ՙճղոպուրի ծառի՚ մասին արցախյան կոպիտ պատման սյուժեին: Կարճ ասած, անկարողության պայմաններում նույնիսկ հավաքների ժամանակ ամենահանճարեղ գաղափարների ծնունդը իրավիճակի վրա ազդել չի կարող: Եվ ծնվում են միայն քարոզչական նոր հիսթերիաներ: Միկոյանի արձանի թեմային հաջորդեց ՙՆազարբաեւի վկաների՚ ի հայտ գալը, հետո եղավ մեծագույն նվեր Դմիտրի Կիսելյովի էքսցենտրիկ ելույթի տեսքով, հիմա էլ դրան հավելվեց նոր ՙհավարը՚, թե տեսեք ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքու է եկել պայմանավորվելու, թե ինչպես է Ադրբեջանի վրա ծախելու Արցախը...
Ինչ վերաբերում է քաղաքական եւ ՙքաղաքացիական՚ նոր ձեւաչափերին, ապա բանը հասավ կատարյալ մառազմի: Օրինակ, հայտնի գրանտածիծ աղանդապաշտպան Ստեփան Դանիելյանը ամենայն լրջությամբ առաջարկում է ստեղծել ՙկայք-կուսակցություն՚, որն իր մեջ միավորելու է ե°ւ քաղաքական, ե°ւ քաղաքացիական բաղադրիչը, ե°ւ համացանցային սոցիալական ցանցը: Կարճ ասած` մի զվարճալի վիրտուալ ՙտերմինատոր՚ են մշակում, որին տեսնելուն պես ՙավազակապետական ռեժիմը՚ պետք է գլուխն առնի ու փախչի: Ամփոփելով` նշենք միայն, որ տեղեկատվական դաշտում աբսուրդի քանակն այնքան է, որ դա բավականին վտանգավոր է մարդկանց հոգեկան առողջության համար, առավել եւս, եթե հանկարծ համատեղվի կիզիչ արեւի տակ գտնվելու հետ:

ԱՍՔ ԵԽԽՎ-Ի ԵՎ ԱՅԼ ԽՎ-ՆԵՐԻ ՄԱՍԻՆ


Բաքվում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ-ի) սեմինարի ընթացքում մեր պատվիրակներ հանրապետական Կորյուն Նահապետյանը եւ ընդդիմադիր Թեւան Պողոսյանը Ադրբեջանի գլխին բերեցին այն, ինչը սոցիալական ցանցերի լեզվով կոչվում է ՙթրոլլինգ՚: Կովկասյան թուրքերն այդտեղ հայկական դիրքորոշման այնպիսի մեծ դոզաներ ստացան, որ նրանց քարոզչամեքենան դեռ մի քանի շաբաթ հիսթերիկ ամենաբարձր նոտաներով է աշխատելու: Քիչ է, որ խոսել են ԼՂՀ-ն որպես կողմ բանակցությունների մեջ ներգրավելու մասին, դրան հավելվեց նաեւ Ղրիմի վերաբերյալ ՀՀ պաշտոնական դիրքորոշումը ներկայացնելը, որը ՆԱՏՕ ԽՎ որջում, այն էլ թշնամու մայրաքաղաքում, կարելի է պատկերացնել ինչպես է հնչել: Ադրբեջանական ԶԼՄ-ները մեր պատգամավորներին շարունակաբար ներկայացնում են ՙտեռորիստ՚, Ադրբեջանն արդեն դիմել է Հայաստանին ՆԱՏՕ ԽՎ-ից հեռացնելու ճիշտ այնպես, ինչպես հեռացրել են Ռուսաստանին, մեր պատգամավորների մասին ազերիները գրում են, թե նրանք հրապարակավ սպառնացել են գրողի ծոցը պայթեցնել բոլոր նավթագազային ենթակառուցվածքները, եթե դրանք շրջանցեն Արցախն ու Հայաստանը... Սակայն առավել կարեւորը ոչ թե այն է, թե ինչ են գրում թուրքերը, այլ մեր պատվիրակության լրջագույն դեմարշը` հրաժարվել են մասնակցել ՆԱՏՕ ԽՎ պատվիրակության անունից տրված ճաշին: Եվ դա` հենց այն պահին, երբ Բաքու է ժամանում Լավրովը:
Իսկ Երեւանում այդ ժամանակ ԱԺ էին եկել ԵԽԽՎ համազեկուցողներ Ակսել Ֆիշերը եւ Ալան Միլը, ովքեր հանդիպել են ԱԺ բոլոր խմբակցությունների հետ: Եվ հետները բերել են 2 հարց` սահմանադրական բարեփոխումների կարեւորությունը եւ համասեռամոլների իրավունքները: Այդ վերջին սուպերեվրոպական հարցում իրենց կոշտ հակադրվելու վերաբերյալ լրագրողներին հայտնել է ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, ապա եվրոպական տերերի կողմից դրանց կարեւորումը լրիվ հակասության մեջ է մտնում ծեր բայղուշ ԼՏՊ-ի այն հանձնարարականի հետ, որ դրանք չի կարելի թույլ տալ ոչ մի դեպքում: Ռուբիկ Հակոբյանը թույլ հակաճառել է` թե դրա կարիքը չկա, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը այդ հարցը լրիվ շրջանցել է եւ լրագրողներին ՙուրախացրել՚, որ եվրոպացի պարոնները շատ են հետաքրքրվել ՙքառյակով՚, իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նշելով, որ սահմանադրական փոփոխությունների կարիք չի տեսնում, եվրապարոնների ականջները լցրել է մարտիմեկյան երկար եւ միալար հեքիաթով, գործող իշխանությանը համեմատելով Յանուկովիչի հետ: Դաշնակներն, ընդհակառակը, սահմանադրական բարեփոխումների կարեւորությունը առավել քան շեշտել են, բնականաբար, այդ հարցով որեւէ առարկություն չի ունեցել եւ ԱԺ նախագահը, ով ավելի շուտ կենտրոնացել է Արցախի հարցում քաղաքացիների տարրական իրավունքների հանդեպ ԵԽԽՎ անտարբերության վրա:
Փաստորեն, նույն ԵԽԽՎ ներկայացուցիչները կամա թե ակամա բարդություններ են հարուցել սահմանադրական բարեփոխումներին դեմ գնացող 2 ճամբարների` նախկին նախագահներ Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանի թիմերի շահերի դեմ:
Այսպիսով, ՙքառյակի՚ նախաձեռնություններն էլ տխուր եւ տաղտկալի իրավիճակի են մատնված, սպասում են սեպտեմբերին, բայց դե, մինչեւ սեպտեմբեր, ինչպես կասեր ժողովուրդը` կամ էշը կսատկի, կամ` իշատերը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում