Ա.Ա-2014. ԱՎՍՏՐԱԼԻԱ-ՀՈԼԱՆԴԻԱ՝2:3 (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արխիվ 12-16Ա.Ա-2014. ԱՎՍՏՐԱԼԻԱ-ՀՈԼԱՆԴԻԱ՝2:3 (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պորտու-Ալեգրիի «Բեյրա-Ռիո» մարզադաշտում կայացավ Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի` Ավստրալիա-Հոլանդիա հանդիպումը: Հանդիպումն ավարտվեց 3:2 հաշվով, հօգուտ հոլանադացիների: Լուի վան Գալի սաները ապահովեցին իրենց տեղը 1/8 եզրափակչում:
Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացեց Արյեն Ռոբենը, սակայն ընդամենը 1 րոպե անց Թիմ Կեյհիլը վերականգնեց հաշվի հավասարությունը: 54-րդ րոպեին Դարիլ Յանմատը սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց, և գլխավոր մրցավար Ջամել Այմուդին նշանակեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Յեդինակը: Հոլանդիայի հավաքականին հաջողվեց արագ հավասարեցնել հանդիպման հաշիվը. Ռոբին վան Պերսին հաշիվը դարձրեց 2:2: Թեեւ ավստրալացիներն աչքի ընկնելու հիանալի հնարավորություններ ունեցան, սակայն չօգտագործեցին դրանք, արդյունքում 68-րդ րոպեին հանդիպման հաղթական գոլը խփեց Մեմֆիս Դեպայը:
Ավստրալիա-Հոլանդիա` 2:3
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

