ՓԱՍՏԱԲԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ՍԿՍՎԵԼ
Արխիվ 12-16ՓԱՍՏԱԲԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ՍԿՍՎԵԼ
Երեկ փաստաբան Ինեսսա Պետրոսյանը ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության ծառայությունում բացատրություն է ներկայացրել շաբաթ օրը իր փաստաբանական գործունեությանը Սեւանի քննչական բաժնի պետ Վարդանյանի կողմից խոչընդոտելու վերաբերյալ: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց Ի. Պետրոսյանը.
- Ես կարողացա նկարահանել միայն այն հատվածը, երբ իմ պաշտպանյալին հիվանդանոց են տեղափոխում, իսկ քննչականի պետը ուղղակի փախավ:
Նշենք, որ ՀՀ ոստիկանությունում դեպքի առնչությամբ ծառայողական քննություն է սկսվել:
Նշենք, որ քննիչ Ա. Մարտիրոսյանը եւ քննչական բաժնի պետ Վարդանյանը կոպիտ պահվածք են դրսեւորել փաստաբանի նկատմամբ, վիրավորել են նրան եւ խոչընդոտել իրականացնել իր մասնագիտական գործունեությունը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

