ՆՈՒԲԱՐԱՇԵՆՈՒՄ ԴԱՆԱԿԱՀԱՐՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԹՈՔԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍՏԱՑԵԼ
Արխիվ 12-16ՆՈՒԲԱՐԱՇԵՆՈՒՄ ԴԱՆԱԿԱՀԱՐՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԹՈՔԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍՏԱՑԵԼ
Հունիսի 1-ին դանակահարված 22-ամյա Վանուշ ԱլԵքսանյանը արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն բարդություններ են առաջացել, եւ նրան պարբերաբար տանում են հիվանդանոց: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Վանուշ Ալեքսանյանի մայրը` Լիլիա Ալեքսանյանը:
Նրա խոսքով` բժիշկները ասում են, որ բարդություններ կան նաեւ թոքերի հետ կապված. «Եթե լավ լիներ, ինչի՞ էինք օրը մեջ բերում հիվանդանոց: Հիմա էլ հիվանդանոցի ճանապարհին ենք»:
Հարցին` այս ընթացքում միջադեպի մասնակիցներից որեւէ մեկը չի հետաքրքրվել Վանուշի առողջական վիճակով, պատասխանեց.
- Ոչ մեկը, հիվանդանոցի ծախսերն արդեն կատարվել են` մեր բարեկամների օգնությամբ: Մեզ ոչ մեկից ոչինչ պետք չի, մեզ պետք է, որ իրական դանակահարողին բռնեն, ոչ թե մենակ մի էրեխու վրա կենտրոնանան:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

