«ԿՈՎԿԱՍԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ-2014». «ԱԶԳԵՐԸ ՊԵՏՔ Է ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵՆ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արխիվ 12-16«ԿՈՎԿԱՍԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ-2014». «ԱԶԳԵՐԸ ՊԵՏՔ Է ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵՆ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կովկասի առաջնություն-2014» երգի եւ պարի միջազգային մրցույթ-փառատոնն այսօր մեկնարկեց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում, որի ընթացքում հանդես եկան 20-22 ազգերի ներկայացուցիչներ, ՀՀ-ի Արմավիրի մարզից, Գյումրիից, Հրազդանից, Աբովյանից, Էջմիածնից, Երևանում բնակվող ազգային փոքրամասնական 11 համայնքներից մասնակիցներ, ներկայացան 6 տարբեր տարիքային խմբերով՝ թե՛ անհատական, թե՛ խմբային, թե՛ դուետներով, տրիոներով ու խմբերգերով:
Ժյուրիի կազմում են արտերկրից հրավիրված մասնագետներ` Բուլղարիայից, Մակեդոնիայից,Մոլդովայից, Սիրիայից, Եգիպտոսից, Ռուսաստանից, Վրաստանից, Հայաստանից, Ուկրաինայից:
«Իրավունքի» հետ զրույցում Հայաստան ժամանած ժյուրիի անդամները ողջունեցին մրցույթն ու կարեւորեցին այն, նշելով, որ ազգերը պետք է ընկերություն անեն միմյանց հետ, այլ ոչ թե թշնամություն:
Առավել մանրամասն դիտե՛ք ստորեւ ներկայացրած տեսանյութում:
Նյութը, լուսանկարն ու տեսանյութը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

