ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԿՈՎԿԱՍԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ-2014» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արխիվ 12-16ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԿՈՎԿԱՍԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ-2014» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում մեկնարկեց «Կովկասի առաջնություն-2014» երգի եւ պարի միջազգային մրցույթ-փառատոնը:
Փառատոնում հանդես են գալիս 20-22 ազգերի ներկայացուցիչներ, ՀՀ-ի Արմավիրի մարզից, Գյումրիից, Հրազդանից, Աբովյանից, Էջմիածնից, Երևանում բնակվող ազգային փոքրամասնական 11 համայնքներից մասնակիցներ, ովքեր կներկայանան 6 տարբեր տարիքային խմբերով՝ թե՛ անհատական, թե՛ խմբային, թե՛ դուետներով, տրիոներով ու խմբերգերով: Ժյուրիի կազմում են արտերկրից հրավիրված մասնագետներ` Բուլղարիայից, Մակեդոնիայից,Մոլդովայից, Սիրիայից, Եգիպտոսից, Ռուսաստանից, Վրաստանից, Հայաստանից, Ուկրաինայից:
Մրցույթ-փառատոնի մեկնարկը տրվեց թատրոնի հարակից Անգլիական այգում` 18 երկրներից Հայաստան ժամանած մրցույթի մասնակիցները շքերթի էին դուրս եկել:
Առավել մանրամասն դիտե՛ք ստորեւ ներկայացրած տեսանյութում:








Նյութը, լուսանկարներն ու տեսանյութը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

