ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԴԱԴԱՐԵՑՎԵՑ ԱԺ ԲՆԱԿԱՆՈՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Արխիվ 12-16ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԴԱԴԱՐԵՑՎԵՑ ԱԺ ԲՆԱԿԱՆՈՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Քիչ առաջ ԱԺ բնականոն աշխատանքները ընդհատվեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Վախթանգ Միրումյանի պատճառով: ԱԺ պատգամավորները օրենքի նոր փոփոխության քննարկման համար ստիպված եղան մի քանի րոպե դահլիճում լռությամբ սպասել կառավարության ներկայացուցչին, ով այդպես էլ չժամանեց:
ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ ստիպված եղավ ընդհատել նիստը. «Ներողություն եմ խնդրում, բայց Ազգային ժողովի բնականոն աշխատանքի համար ես պարտավոր եմ նաեւ... ինչ ասեմ, կանոնակարգ օրենք խախտեմ եւ դադարեցնեմ նիստը, որպեսզի իրենք բոլորը հասկանան նաեւ մեր զեկուցողը եւ կառավարության ներկայացուցիչը, որ...»: ԱԺ փոխնախագահը դեռ խոսքը չավարտած ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը նշեց, որ պետք էր ժամանակին տեղյակ պահել զեկուցողներին, ինչին ի պատասխան, Է. Շարմազանովը շարունակեց իր խոսքը. «Պարոն Հարությունյան, Ժամանակին տեղյակ պահելու համար նիստը վարողը չպետք է տեղյակ պահեր եւ ես չեմ կարծում, որ Ազգային ժողովի պատգամավորները այստեղ պետք է նստեն եւ 10 րոպե սպասեն մեր հարգելի գործընկերներին: Կներեք, ես օգտվում եմ այդ իրավունքից, թող ինձ մեղադրեն, որ ես կանոնակարգ օրենքը խախտում եմ, բայց ես չեմ պատրաստվում 5 րոպեից ավել սպասել զեկուցողին»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

