Բրյուսովի աշխատակիցները դիմել էին «Դեմ եմ»-ին
Արխիվ 12-16Բրյուսովի աշխատակիցները դիմել էին «Դեմ եմ»-ին
«Դեմ եմ» շարժումը տարածել է տեղեկատվություն, թե Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը հրաժարվում է դիմումներ վերցնել կուտակայինից հրաժարվելու դիմումներ: Այդպիսի դիմումներ գրել է ընդամենը մի քանի աշխատող, թեեւ 1974թ.-ից հետո ծնվածները մեծ թիվ են կազմում: Այս մասինասաց ԵՊԼՀ ուսանողության, երիտասարդության եւ հասարակայնության կապերի գծով պրոռեկտոր Ցոլակ Հակոբյանը:
««Դեմ եմ»-ին ապատեղեկատվություն են տվել, հաստատ անանուն, որպեսզի մեր հեղինակության հետ խաղան: Ընդամենը մի քանի դիմում է եղել, թե ինչու այդքան քիչ, չեմ կարող ասել: Մի բան հստակ կասեմ, որ ռեկտոր Գայանե Գասպարյանի կողմից հորդոր, պահանջ չի եղել, որ դիմումներ չգրեն: Ով ուզել, գրել է: Իմ օրինակով կարող եմ ասել, որ ես ինքս դիմում չեմ գրել, որովհետեւ ապագայիս մասին եմ մտածում ու կարծում եմ, որ այս համակարգը ճիշտ է»,- ասաց նա:
ԵՊԼՀ-ում երիտասարդ աշխատակիցներ շատ կան: Նրանք օրեր առաջ դիմել էին «Դեմ եմ»-ին՝ հայտնելով, թե իրենց համալսարանում ստիպում են կուտակայինի դիմումներ չգրել:

