ԼԱՎՐՈՎ. ՛՛Որքան շուտ լինի Սարգսյան-Ալիեվ հանդիպումը այնքան լավ՛՛
Արխիվ 12-16ԼԱՎՐՈՎ. ՛՛Որքան շուտ լինի Սարգսյան-Ալիեվ հանդիպումը այնքան լավ՛՛
«Ադրբեջանը և Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են»,-այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Բաքվում պաշտոնական այցով գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Լավրովը նշել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը իրականացվում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով: Խոսելով Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին` Լավորվը ընդգծել է, որ որքան շուտ գործնական համաձայնություն լինի կողմերի միջև, այնքան լավ կլինի Հայաստանի, Ադրբեջանի և ամբողջ տարածաշրջանի համար:

