ԱԱ–2014. ՀՈՒՆԻՍԻ 18–ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ
Արխիվ 12-16ԱԱ–2014. ՀՈՒՆԻՍԻ 18–ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ
Բրազիլիայում ընթացող Աշխարհի առաջնությունում, այսօր՝ հունիսի 18–ին կկայանան հերթական երեք հանդիպումները։
Ավստրալիա – Հոլանդիա. սկիզբը՝ 20։00

Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի շրջանակներում Հոլանդիայի ընտրանին փայլուն հաղթանակ տոնեց աշխարհի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականի նկատմամբ: Դել Բոսկեի սաներին հաղթելով 5:1 հաշվով, հոլանդացիները ՙձեռնոց նետեցին՚ առաջնության հաղթողի հավակնորդներին: Սակայն Ավստրալիայի դեպքում Վան Գալը պետք է իր թիմին առաջարկի բոլորովին այլ մարտավարություն, քանզի բաց ֆուտբոլի ակնկալիքներ ունենալ այս մրցակցից այնքան էլ իրատեսական չի լինի:
Հիշեցնենք, որ Ավստրալիայի հավաքականը առաջին տուրի շրջանակներում պարտվել էր Չիլիի ընտրանուն 3:1 հաշվով:
Իսպանիա – Չիլի. սկիզբը՝ 23։00

Մունդլիայի մեկնարկում կրած ջախջախիչ պարտությունից հետո Իսպանիայի հավաքականը բավականին բարդացրեց իրվիճակը,սեփական դարպասն ընդունելով հինգ գնդակ, իսպանացիներն իրենց դատապարտեցին մնացած բոլոր խաղերում հաղթել մրցակիցներին հնարավորինս խոշոր հաշվով: Այնպես, որ այսօր ուշ երեկոյան ակնկալվում է գոլոռատ հանդիպում:
Չիլիի հավաքականի խնդիրնեն ավելի քիչ են, թեեւ հայտնվել են բավականին բարդ խմբում, բայց անգամ երկու ոչ-ոքի արդյունքի դեպքում չիլիացիները կարող են դուրս գալ փլեյ–օֆֆ:
Կամերուն–Խորվաթիա. սկիզբը՝ 02։00

Օրվա վերջին հանդիպումը թերեւս ամենաքիչ ինտրիգն էր խոստանում, մինչ դեռ բրազիլացիները բարդացրեցին խորվաթների իրադրությունը, չկարողանալով առավելության հասնել մեքսիկացիների նկատմամբ: Այդ ոչ-ոքիի արդյունքում Խորվաթիայի ընտրանին պետք է հաղթի Կամերունի հավաքականին, ինչպես նաեւ Մեքսիկայի ընտրանուն:
Բարդ իրադրության մեջ են նաեւ աֆրիկացիները, որոնց հաջորդ փուլ դուրս գալու համար պետք է հաղթեն Խորվաթիային եւ Բրազիլիային, վերջինս այլեւս սխալվելու իրավունք չունի։
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

