ՕԼԱՆԴԸ ԿԿԱԶՄԱԿԵՐՊԻ ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ
Արխիվ 12-16ՕԼԱՆԴԸ ԿԿԱԶՄԱԿԵՐՊԻ ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ
Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպում անցկացնելու առաջարկը հնչել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից: Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավորվի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
«Նման առաջարկ իրականում եղել է: Մենք այժմ այդ հանդիպումը կազմակերպելուն ուղղված կոնկրետ առաջարկների ենք սպասում ֆրանսիական կողմից»,-ասել է Մամեդյարովը:

