Վ. Այվազյան. «ՈՐ ՀԱՍԿԱՆԱՔ, ԻՆՁ ԷԼ ԱՍԵՔ»
Արխիվ 12-16Վ. Այվազյան. «ՈՐ ՀԱՍԿԱՆԱՔ, ԻՆՁ ԷԼ ԱՍԵՔ»
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ երեկ տեղի ունեցավ խորհրդարանական լսումներ` «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էներգետիկայի սակագնի փոփոխման որոշման եւ հիմնավորման վերաբերյալ» թեմայով: Բավական թեժ քննարկման ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նշեց, որ մոտ 3 տոկոսով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, չնայած նրան, որ նախորդ տարի տեղի է ունեցել էլեկտրոէներգիայի սակագնի բարձրացում: Ավելին` ըստ Ռ. Նազարյանի, մինչեւ տարվա վերջ սպառումը կավելանա եւս երկու տոկոսով, քանի որ սպասվում է երկու ձեռնարկությունների բացում, որոնց արտադրանքը էներգոտար է: Այս հայտարարությունից զարմացած ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ նկատեց. «Այս ի՞նչ ֆոկուս է, համ էլեկտրաէներգիայի գինն է բարձրանում, համ էլ սպառումը»: Վերոնշյալ ֆոկուսային բացահայտման վերաբերյալ, «Իրավունքը» փորձեց զրուցել Վ. Այվազյանի հետ, ով կեսկատակ-կեսլուրջ ասաց. «Որ հասկանաք, ինձ էլ ասեք, իմանամ»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

