ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԲՌՆԿՎԱԾ ԽՈՇՈՐ ՀՐԴԵՀԻՑ
Արխիվ 12-16ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԲՌՆԿՎԱԾ ԽՈՇՈՐ ՀՐԴԵՀԻՑ
«Իրավունքի» հավաստի աղբյուրների համաձայն, հունիսի 16-ին` ժամը 13.37-ին, Ստեփանակերտում տեղի ունեցած խոշոր հրդեհի ժամանակ մեկ մահացու դեպք է գրանցվել: Այրվող հաստատության պրոֆեսորադասախոսական կազմից մի կին ինֆարկտ է ստացել եւ մինչ շտապօգնության ժամանումը, մահացել է: Կան նաեւ բազմաթիվ մարդիկ, ովքեր տարբեր աստիճանի այրվածքներ ու կոտրվածքներ են ստացել: Նախնական վարկած է շրջանառվում, որ հրդեհը բռնկվել է հաստատության փայտե հատիկի պատճառով, որը անփութության հետեւանքով շատ հեշտությամբ կարող էր այրվել:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին փրկարարական վարչության ահազանգման կենտրոնից տեղեկություն էր ստացվել, որ Ստեփանակերտի Ազատամարտիկների 36 հասցեում գտնվող Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի միջին մասնագիտական կրթական ծրագրերի կենտրոնի շենքի լսարաններից մեկում հրդեհ է բռնկվել, բացի այդ արգելափակվել են ելքերը, լուսամուտների մի մասը: Դեպքի վայր էին մեկնել ընդհանուր թվով 7 հրշեջ մեքենա, ինչպես նաեւ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման 2 հատուկ փրկարարական մեքենա: Հրդեհաշիջմանը զուգահեռ իրականացվել էր տարհանման աշխատանքներ:
Նշենք նաեւ, որ հրդեհի բռնկման պահին շենքում գտնվում էին 150 ուսանող եւ 30 դասախոս ու աշխատակից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

