ՀՀ ՆԱԽԱԳԱՀ. ՛՛ԴԱ ՈՉ ՄԻԱՅՆ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ Է ԱՅԼ ՆԱԵՎ ԱՆՀԵԹԵԹ՛՛

Արխիվ 12-16

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ. ՛՛ԴԱ ՈՉ ՄԻԱՅՆ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ Է ԱՅԼ ՆԱԵՎ ԱՆՀԵԹԵԹ՛՛


 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը չի կիսում այն կարծիքը, թե Մաքսային միության անդամ երկրները չեն ցանականում, որ Հայաստանը միանա ՄՄ-ին: Այս մասին նա ասաց Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարին տված հարցազույցում: Նա ընդգծեց, որ իր համար այս հարցը սպառված է և զարմանում է, որ դեռևս շարունակվում են քննարկումները:

 

«Բովանդակային առումով, իրոք, ամեն ինչ վերջացած է և շատ պարզ է: Այո´, ՀՀ-ն անդամակցելու է Մաքսային միությանը իր իսկ կողմից ճանաչած սահմաններով, այնպես, ինչպես ՀՀ-ն այս 20-23 տարվա ընթացքում անդամակցել է մնացած բոլոր միջազգային հանրույթներին: Որևէ մեկը կա՞, որ հարց առաջացնի ու ասի՝ մոտեցումը սխալ է: Վստահ եմ, որ ո´չ: Ճշմարտություն է նաև այն, որ ՀՀ-ն ունի առանձնահատուկ հարաբերություններ, ուղիղ ասեմ, երկրորդ Հայաստանի Հանրապետության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: Կասկածի տակ առնել այն հանգամանքը, որ ԼՂՀ-ն անկախ պետություն է, սխալ է: Այո´, որոշակի և շատ հստակ նկատառումներից ելնելով՝ մենք չենք ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը, ես դրա հետ համամիտ եմ 100%-ով: Այո´, ուրիշները ևս չեն ճանաչել՝ ելնելով այլ նկատառումներից: Սա իրականությունն է, հարցի էությունն է»,-ասաց նա և ընդգծեց, որ մնացած բոլոր հարցերը հուզական մակարդակում են:


Հիշեցնենք, որ որ մայիսի 29-ին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Ղազախաստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, դիմելով Հայաստանի ներկայացուցիչներին, հայտարարել էր, թե «մի խնդիր կա, որը կարելի է լուծել հետո, և որը մեզ համար այնքան էլ հաճելի չէ. միության մեջ ընդգրկվել այնպես, ինչպես միացել եք Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, որպեսզի չգրգռենք մեր հարևան Ադրբեջանին»:


Անդրադառնալով Նազարբաևի կողմից հնչեցվածին՝ Սերժ Սարգսյանը ընդգծեց, որ քաղաքականության մեջ, առավել ևս՝ դիվանագիտության մեջ, հույզերը տեղ չունեն՝ դիվանագիտությունը կամ բանակցությունները տղայություններ անելու տեղ չեն:


«Դիվանագետի նպատակը խնդիրը լուծելն է, և մենք մեր խնդիրը լուծելու համար ցուցաբերելու ենք հաստատակամություն՝ հույզերը պարտակելով մեր մեջ, բայց սառը հաշվարկներով ու տրամաբանությամբ գնալով դեպի խնդրի լուծում: Ես իրոք զարմանում եմ, որ շատերը զարմացած են, թե ինչու Աստանայում նման կարծիք հնչեց: Ու՞մ համար է գաղտնիք, որ Ադրբեջանը ո´չ միայն լարվածություն է ստեղծում սահմանին, խախտում է հրադադարը և, իհա´րկե, դիվանագիտական ճակատում է պատերազմ մղում: Անհասականալի կլիներ, որ Ադրբեջանի Նախագահը նամակ չուղղեր և՛ Ղազախստանի Նախագահին, և՛ Ռուսաստանի Նախագահին, և՛ Բելառուսի Նախագահին: Երբ ասում են՝ անակնկալ էր, ես չեմ կիսում, ո՞նց կարող էր անակնալ լիներ: Մեր պատվիրակության մեջ տասից ավելի մարդ կար, ու նախորդ երեկոյան մենք խորհրդակցություն էինք անցկացրել, բոլորն էլ գիտեին, որ նամակ է հղել երեք Նախագաներին: Բացի այդ՝ մենք ունեինք անցյալի փորձը... Հարցը նպատակահարմարության մասին է՝ որտեղ ինչ կարելի է ասել: Այնտեղ տարօրինակ ոչինչ չի հնչել: Մի կողմ դրեք հույզերը: Երբ ես ասում էի՝ տհաճ էր, տհաճությունը ո´չ թե բովանդակային առումով էր, այլ՝ տհաճ էր, որ ՄՄ անդամ երկրի Նախագահը հղում էր կատարում Ադրբեջանի Նախագահի նամակին: ՀՀ-ն ունի իր հստակ սահմաները, ԼՂՀ-ն ունի իր հստակ սահմանները, այստեղ կասկածելու ոչինչ չկա»,-ասաց նա:


Նախագահը, դիմելով իր քննադատներին ասաց. «Մի´ պաշտպանեք Արցախը ինձնից, դա ո´չ միայն վիրավորական է, այլ նաև՝ անհեթեթ»:


Այնուհետև Նախագահն անդրադարձավ Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու պարագայում առաջացող տնտեսական խնդիրներին և պատասխանեց հարցին, թե արդյո՞ք հաշվարկված են բոլոր դրական ու բացասական կողմերը:
«Եթե այսօր 1000 խմ գազը մեր սահմանին ստանում ենք 189 դոլարով, եթե այսօր վառելիքաքսուկային նյութերի վրա ունենք համապատասխան զեղչեր, բնական ավազների ներմուծման պարագայում ունենք 7% զեղչ, դա ՄՄ-ին անդամակցելու նախապատրաստական ժամանակահատվածն է: Անշուշտ՝ որոշակի ահանգստություններ կան ինչպես հանրության մոտ, այնպես էլ՝ ինձ մոտ: Դրանք չենք կարող չլինել, քանի որ մտնում ենք մի նոր տնտեսական համակարգ: Այստեղ կան մարտահրավերներ, բայց դրանք լուծելի են, և այն բերելու է ՀՀ-ի տնտեսական զարգացմանը»,-ասա Նախագահը:


Ինչ վերաբերում է Մաքսային միության սահմաններում ապրանքների ներմուծման բարձր դրույքաչափերին, ապա Սերժ Սարգսյանը նշեց, որ  տարբերություններ կան, բայց դրանք հսկայական չեն:


«Երկորդ՝ զգայուն ապրանքների մասով մենք կառուցել ենք հերթականություն, որպեսզի ժամանակային առումով հավասարվենք այդ դրույքաչափերին: Օրինակի համար, ենթադրենք՝ մեքենաների ներմուծման մասով. ակնհայտ է, որ ՄՄ անդամ երկրները ավելի մեծ դրույքաչափ են կիրառում ավոմեքենաների ներմուծման ժամանակ, մենք՝ ավելի քիչ: Բայց այդ դրույքաչափերի կիրառումը անպայման հետաձգվելու է 5-10 տարով: Ավտոմեքենաների ներմուծման հարցը զգայուն հարց է, մենք խնդրել ենք ժամանակ, խնրանքը հարգվել է, և մենք ունենալու ենք նվազագույնը՝ 5 տարի ժամանակ: Այդ ժամանակում կադապտացվենք: Այդպես՝ բոլոր զգայուն ապրանքատեսակների դեպքում»,-ասաց նա:


Նախագահը խոստացավ, որ առաջին արդյունքները Հայաստանը գրանցելու է հենց հաջորդ տարի:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում