ԲՐԱԶԻԼԻԱ-ՄԵՔՍԻԿԱ՝0:0. ՕՉՈԱՆ՝ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԵՐՈՍ
Արխիվ 12-16ԲՐԱԶԻԼԻԱ-ՄԵՔՍԻԿԱ՝0:0. ՕՉՈԱՆ՝ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԵՐՈՍ

Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակներում կայացած՝ Բրազիլիա-Մեքսիկա հանդիպման հաշիվն այդպես էլ չբացվեց: Թեեւ երկու հավաքականներն էլ գոլեր խփելու մի քանի հնարավորություն ունեցան, բայց թիմերի դարպասապահների լավ խաղի արդյունքում դարպասի գրավում այդպես էլ չտեսանք: Խաղի հերոսը միանշանակ Օչոան էր, ով կարողացավ իր հիանալի խաղով անառիկ պահել սեփական դարպասը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

