Ո՞ՒՄ ԹԵԹԵՎ ՁԵՌՔՈՎ ԵՆ ԳԱՌՆՈՒ ՈՒ ԶՎԱՐԹՆՈՑԻ ՏԱՃԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ ՎԱՐՁԱԿԱԼՎՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ

Արխիվ 12-16

Ո՞ՒՄ ԹԵԹԵՎ ՁԵՌՔՈՎ ԵՆ ԳԱՌՆՈՒ ՈՒ ԶՎԱՐԹՆՈՑԻ
ՏԱՃԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ ՎԱՐՁԱԿԱԼՎՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ


Պատմաբան, գրող-հրապարակախոս ՎԱՀԵ ԱՆԹԱՆԵՍՅԱՆԸ հրապարակավ ահազանգում է այն մասին, որ Մշակույթի նախարարությունը հերթական բարբարոսությունն է անում հայոց մշակույթի հանդեպ. «Օրերս, Գառնու հեթանոսական տաճարի տարածքն էր տրվել ինչ-որ մեկին վարձակալությամբ, ուր միջոցառում են անցկացրել` փակելով տաճարի մուտքը այցելուների եւ զբոսաշրջիկների առաջ»: Այսքանն էլ քիչ է, պարզվում է, որ նման մի դեպք էլ Զվարթնոցի տաճարի տարածքում է կատարվում, որտեղ ինչ-որ անհասկանալի կառույցներ են սարքում` անհայտ միջոցառման համար: Իրավիճակի լրջությունը պատկերացնելու համար Վ. Անթանեսյանը նույնիսկ համեմատական է անցկացնում.

«Պատկերացրեք, որեւէ հայ փորձի վարձակալել ռուսաստանյան որեւէ հուշարձան, տաճար, կամ, ասենք` Փարիզի Աստվածամոր տաճարը»: Սակայն, եղած ողբերգությունը միայն այս դեպքով չի սահմանափակվում, քանի որ ֆեսյբուքյան օգտատերերից մեկն անդրադառնալով խնդրին` նշել էր. «Առաջին անգամը չէ, որ հանդիպում ենք Զվարթնոցում տիրող կամայականություններին, սկսած տոմսավաճառից մինչեւ չբացվող թանգարան ու ցուցադրությունը ներկայացնել զլացող աշխատակիցներ... Կներեք, բայց անգետների խումբ էր...»: Իսկ թե ո՞վ է պատասխանատու, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նմուշ հանդիսացող հուշարձանն այսօր վերածվել է վարձակալվող օբյեկտի ու մեղմ ասած, խայտառակ իրավիճակ է ստեղծվել, ըստ Վ. Անթանեսյանի, մեղավորների անունները հայտնի են. «Տվյալ դեպքում` մեղավորները հուշարձանների պահպանության այդ ՊՈԱԿ-ի ապազգային ստահակներն են, Մշակույթի նախարարության ու Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության տհասները»:
Պարզվում է, որ այս քաոսը ստեղծվել է մի արտասահմանյան ընկերության պատճառով, որը որոշել է մեր սրբավայրի տարածքում կորպորատիվ party անցկացնել: Ինչպես վկայում է ֆեյսբուքյան օգտատեր ԳՈՌ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ. «էնտեղ փարթիի աշխատողներից դեռ լիքը խմած մարդիկ կային. պուտանկեքի հետ ֆռֆռում էին ու եկեղեցու տարածքում մի քանի հարբած մենակ տռուսիկներով էին: Պատկերացնում եք` եկեղեցին վարձով են տվել ինչ-որ պոռնո փարթի անելու համար»:
Ինչ խոսք, դժվար է չհամաձայնել հնչեցված կարծքիների հետ, քանի որ փաստերն աղաղակում են: Բայց, պետք չէ զարմանալ, որովհետեւ օրերս «Իրավունքի» հետ զրույցում ՀՀ մշակույթի փոխնախարար ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԸ հնչեցրեց աբստրակտ կարծիքներ: Տիկին փոխնախարարը խոսելով Հայաստանում ցուցադրվող թուրք-ադրբեջանական ֆիլմերի մասին` նշեց. «Ինձ թվում է` արվեստը քաղաքականություն չի ճանաչում, եւ եթե արվեստի գործը ֆիլմ է, ես անձամբ չեմ տեսել, բայց հատուկ տրամադրվածություն չունեմ դրանց դեմ: Կարծում եմ, որ հատուկ ցուցադրություններ կազմակերպելու էլ անհրաժեշտություն չկա: Հիմա եկեք չխոսենք այն թեմայից, որ ինչպես կարելի է, եթե իրենք այսպիսի բան են անում, ուրեմն` մենք էլ չգիտեմ ինչ: Կարելի է չդնել նույն հարթակի վրա, բայց առանձին քննարկել, թեպետ նույնիսկ քննարկելու էլ չէ Ադրբեջանի շրիշակից ցածր մակարդակը»: Թերեւս, հենց չխոսելն ու չքննարկելն էլ մեր տունը քանդում է, քանի որ հայրենի մշակույթի նախարարությունը այդպես էլ չյուրացրեց մշակութային քաղաքականություն ասվածը, իսկ մշակութային արժեքները շարունակվում են դիտվել փող աշխատելու միջոց, ու թքած` թե ով է պղծում այն:
Ի վերջո, ե՞րբ ենք սկսելու գնահատել մերը, որպեսզի չհայտնվենք ծիծաղելի իրավիճակում այսօր կամ երեկ ժամանած ինչ-որ մի զբոսաշրջիկի առաջ, ում համոզում ենք, որ բարձր արժեքների կրող ենք, մինչդեռ արտասահմանից ժամանած ինչ-որ անբարոյականներ «տրնգի» են պարում մեր սրբավայրերում:

Կույտը մշակեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում