Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿ ՈՐԵՎԷ ՄԱՍՆԱԿՑԻ ՉՏՐՎԵՑ

Արխիվ 12-16

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿ ՈՐԵՎԷ ՄԱՍՆԱԿՑԻ ՉՏՐՎԵՑ

Ամփոփվեց Երեւանում հունիսի 6-14-ը անցկացվող Արամ Խաչատրյանի անվան 10-րդ հոբելյանական մրցույթը, որի արդյունքները հայտարարվեցին Գալա-համերգի ընթացքում: Չորրորդ տեղը զբաղեցրեց Ջիա Ռանը (Չինաստան), երրորդ տեղը բաժին հասավ Ստեփան Սիմոնյանին (Ռուսաստան), երկրորդ տեղը կիսեցին`

Եվգենի Ստարոդուբցեւն ու Անաստասիա Նեստերովան (Ռուսաստան): Առաջին մրցանակ այս տարի որեւէ մասնակցի չտրվեց: Հետեւաբար, չհանձնվեցին նաեւ հաղթողի համար նախատեսված հատուկ մրցանակները: Կազմակերպիչների խոսքերով` մրցանակներն իրենց տերերին կգտնեն հաջորդ տարի:
Մրցույթի ժյուրիի նախագահ ԱՐՄԵՆ ԲԱԲԱԽԱՆՅԱՆԸ գոհ է մրցույթից. կազմակերպիչների կողմից կատարած աշխատանքից, մասնակից դաշնակահարներից, հանդիսատեսից, որն ամեն երեկո գալիս ու երկրպագում էր այս կամ այն մասնակցին: «Ուրախ եմ, որ տոնը հաջողվեց: Յոթ օր շարունակ հիանալի մթնոլորտ էր տիրում այստեղ»,- ընդգծեց դաշնակահարը: Ա. Բաբախանյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին` մեկ օրվա ընթացքում ութ փորձ ունենալու եւ երկու երեկո մենակատարներին բեմում ուղեկցելու համար: Իր իսկ խոսքերով` սա բացառիկ երեւույթ է:
Անդրադառնալով մասնակիցների կողմից ներկայացված այս տարվա ծրագրին` Ա. Բաբախանյանը նշեց, որ ծրագրի ընտրությունն ազատ է եղել, ինչը հնարավորություն է տվել յուրաքանչյուր մասնակցին` բեմում էլ ավելի լավ դրսեւորել սեփական կարողությունները:
Մեր հայրենակից ՍՏԵՓԱՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ համար, ինչպես պարզվեց, հերթական առիթ է եղել մրցույթին մասնակցելու համար Հայաստան գալը: «Իրավունքի» հետ զրույցում Ստեփանը խոստովանեց. «Հաճելի էր նվագել հայ հանդիսատեսի համար, այդ թվում նվագել ինձ սիրելի երաժշտություն: Ուրախ էի, որ մասնակցեցի մրցույթին, հարազատներիս տեսա, մի քիչ էլ գումար աշխատեցի, ինչու` ոչ»:
Իսկ ահա, ԵՎԳԵՆԻ ՍՏԱՐՈԴՈՒԲՑԵՎԸ, ով արժանացավ նաեւ հատուկ մրցանակի` «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում, անկեղծացավ. «Ինձ համար շատ կարեւոր մրցանակ էր նաեւ` հանդիսատեսի համակրանքը, ինչի համար շատ ուրախ եմ: Երաժշտի համար շատ կարեւոր է կապ ստեղծել հանդիսատեսի հետ: Ձեր հանդիսատեսը շատ ջերմ էր»:
ԱՆԱՍՏԱՍԻԱ ՆԵՍՏԵՐՈՎԱՅԻ համար էլ մրցույթն առանձնահատուկ էր, քանի որ առաջին անգամ է մասնակցում իր տարիքային խմբին համապատասխան մրցույթի: «Երկու տարի առաջ երկրորդ տեղն եմ զբաղեցրել Շոպենի անվան միջազգային մրցույթում, բայց այն պատանեկան մրցույթ էր: Արամ Խաչատրյանի անվան մրցույթը լիովին այլ հարթակ է: Պետք է ասեմ, որ այս մրցույթի բոլոր մասնակիցները շատ տաղանդավոր էին, նույնիսկ նրանք, ովքեր չստացան մրցանակներ: Երջանիկ եմ, որ մասնակցելով այս մրցույթին դափնեկիր դարձա, փորձ ձեռք բերեցի»:
Գալա-համերգին բեմից հնչեց Արամ Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտը` 2007թ.-ից մրցույթի պաշտոնական նվագախմբի` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) ու մրցույթի երկրորդ տեղը կիսած մասնակիցների մատուցմամբ:

Վ. ՄՈԻՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում