ՙՙ6 ՈՒՏԵՍՏ` ԿԱՆԱՆՑ ՏԵՍՔՈՎ. ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՕԼԻԳԱՐԽԻ ՄԱՅՐԸ

Արխիվ 12-16

6 ՈՒՏԵՍՏ` ԿԱՆԱՆՑ ՏԵՍՔՈՎ.
ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՕԼԻԳԱՐԽԻ ՄԱՅՐԸ


Հունիսի 17-ին եւ 18-ին Տիկնիկային թատրոնի բեմում ՙՎիվարտե՚ թատերախումբը հայ հանդիսատեսին կներկայացնի ՙ6 ուտեստ օլիգարխի համար՚ իր առաջին ներկայացումը: Երեկ ՙԱզդակ՚ լրագրողական ակումբում հյուրընկալված թատերախմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ ԻՌԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, թատերախմբի պրոդյուսեր ԱՐՏՅՈՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ եւ դերասան ՅՈՒՐԻ ԻԳԻԹԽԱՆՅԱՆԸ պատմեցին թատերախմբի ստեղծման եւ նոր ներկայացման մասին:
Իռա Հարությունյանն այս պիեսին անդրադառնում է երկրորդ անգամ. երեք տարի առաջ պիեսն այլ վերնագրով բեմադրել է Ռուսական թատրոնի փոքր դահլիճում, բայց. ՙՈրպես ռեժիսոր` կարծես ինչ-որ կիսատ գործ թողած լինեի եւ երբ ստեղծեցի նոր թատերախումբ, որոշեցի հենց առաջինն այս ներկայացումով սկսել եւ չասվածն արտահայտել՚,- նշեց Ի. Հարությունյանն ու շեշտեց, որ թատերախումբը ստեղծվել է իր գաղափարով եւ համախմբել ընկերներով ու կոլեգաներով` այն դերասաններով, ովքեր չեն աշխատում խաղացանկային թատրոններում:
Պրոդյուսեր Արտյոմ Կարապետյանն էլ հավելեց, որ թատերախմբում ընդգրկված են բացառապես պրոֆեսիոնալներ. ՙՋանք եւ միջոց չենք խնայել, որպեսզի ըստ արժանվույն ներկայանանք հանդիսատեսին, բոլորը ճանաչված եւ սիրված դերասաններ են: Բեմադրությունը տարբերվում Ռուսական թատրոնում բեմադրված ներկայացումից, այստեղ բոլորովին այլ լուծումներ են: Հավաստիացնում եմ` տարբերությունը հանդիսատեսը զգալու է: Ներկայացման մեջ զբաղված շատ դերասաններ հիմնականում ռուսական թատրոնի դերասաններ են եղել՚: Ա. Կարապետյանը նաեւ ասաց, որ ներկայացումը ռուսերեն է լինելու, քանի որ պիեսի բնագիրն էլ ռուսերեն է. ՙԲայց մենք հավակնոտ ծրագրեր ունենք եւ շուտով ներկայանալու ենք նույն պիեսի հայերեն տարբերակով եւ ծրագիր ունենք ստեղծել երկլեզու թատրոն` նոր ներկայացումներ բեմադրել` երկլեզու տարբերակով, ոչ միայն երեկոյան, այլ նաեւ մանկական ներկայացումներ՚: Պրոդյուսերը չցանկացավ բացել փակագծերը, միայն տեղեկացրեց, որ առաջիկայում ծրագրում են նաեւ հյուրախաղեր` մարզերում, հանարպետության մյուս քաղաքներում եւ Արցախում: Ընդլայնելով աշխարհագրությունը` կմասնակցեն նաեւ միջազգային փառատոներին: Ներկայացման գլխավոր հերոս Յուրի Իգիթխանյանն էլ, որը Ռուսական թատրոնում այդ նույն բեմադրության մեջ կրկին գլխավոր հերոսին էր մարմնավորում, նախ խոսեց Ռուսական թատրոնից իր հեռանալու պատճառների, ապա մարմնավորած հերոսի մասին. ՙԱնցյալ տարվա հուլիսին խաղացանկային թատրոն հասկացողությունից դուրս եկա, բայց չհեռացա իմ մասնագիտությունից, որովեհտեւ կա°մ ապրում ես, կա°մ չես ապրում դրանով: Այս տարբերակը ժամանակակից դերասանի համար ավելի հարմար է: Ցավոք, խաղացանկային թատրոն հասկացությունը դերասանին դնում է ինչ-որ կաղապարների մեջ, եւ կախված ես լինում խաղացանկից: Իսկ ժամանակակից դերասանին դժվար է այդ ամենը համատեղել` ստանալով, ցավոք, մեր պետության կողմից, արդեն գիտեք` ինչ աշխատավարձ: Բնականաբար, եղավ  թատրոնից դուրս գալու որոշումը: Բեմից հեռացա` լուծելով իմ սեփական ընկերության հարցերը եւ հիմա կարելի է զբաղվել իմ մասագիտությամբ: Իռայի կողմից եղավ առաջարկ, եւ նույնիսկ երկար բանակցել ենք այդ թեմայով, որովհետեւ դերասանի համար կարեւոր է` նույն ջուրը երկրորդ անգամ չմտնել: Մեծ հուզմունքով եմ սպասում պրեմիերային, նույնիսկ կա սկսնակի զգացողություն, լարվածություն` լավ իմաստով՚:
Ներկայացման պրոդյուսերի հավաստմամբ` պիեսը շատ ակտուալ է` համամարդկային թեմա, որի հիմքում սերն է, մոր եւ որդու հարաբերությունները: Իսկ պիեսին նոր վերնագիր տալու մասին ներկայացման բեմադրիչը շեշտեց, որ ժամանակակից թատրոնը եւ ռեժիսորը իրավունք ունեն փոփոխելու վերնագիրը. ՙՆերկայացումը ռուսական թատրոնում կոչվել է այնպես, ինչպես պիեսն է վերնագրված եղել: Այստեղ օլիգարխի կերպարն այլ լուծում է ստացել: Մայր ու որդի հարաբերությունների, մայրական ֆանատիկ սիրո մասին է` որդու հանդեպ, թե ինչի է հասցնում այդ սերը: Մայրը պատրաստվում է մի գեղեցիկ օր ուտեսնետների քաստինգ կազմակերպել` կանանց տեսքով: Իսկ թե որ ուտեստը կընտրի օլիգարխը, արդեն կտեսնեք ներկայացման մեջ՚:
Խոսելով` ներկայացման հանդիատեսի տարիքային սահմանափակման մասին` Ա. Կարապետյանը նշեց. ՙԱյստեղ չեն լինելու էրոտիկ տեսարաններ, ուղղակի սուր տեքստեր ունի Գաննա Սլուցկին, եւ մենք ոչ մի կերպ հեղինակից չենք հեռացել ու չենք փոփոխել՚:
Ի դեպ, լրագրողների այն հետաքրքրությանը, թե ի վերջո Իռա Հարությանյանն ինչո±ւ դուրս եկավ ռուսական թատրոնից, դերասանուհին նշեց. ՙԱյդ թեմայի շուրջ չեմ ուզում խոսել, որովհետեւ դա որոշակի ցավոտ թեմա է եւ մնացել է անցյալում: Ես ապրում եմ այսօրվա օրով: Պարզապես, որոշ հարցերից հետո հասկացա, որ այսպես ճիշտ է: Եվ քանի որ իմ հանդիսատեսին խոստացել էի, որ իմ մասնագիտությունից չեմ հեռանալու, գտա այս լուծումը եւ ստեղծեցի այս ընկերությունը, որը հետագայում լինելու է թատրոն: Մենք դեռ թատրոն կոչվելու իրավունք չունենք, որովհետեւ պետք է մեր ՙուտեստները՚ ներկայացնենք հանդիսատեսին՚:
Ա. Կարապետյանն էլ, լրացնելով Ի. Հարությունյանին` պարզաբանեց. ՙԲոլոր այդ դերասանները Ռուսական թատրոնից դուրս են եկել տարբեր տարիներին եւ տարբեր պատճառներով եւ այս թատերախումբը բնավ չի ստեղծվել` ի հեճուկս Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի: Մենք լավ հարաբերություններ ունենք ռուսական թատրոնի հետ, գուցե հետագայում մրցակից դառնանք, բայց դա կլինի առողջ մրցակցություն՚:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում