ՙՈՒՄ Է ՁԵՌՆՏՈՒ ՙՎԵՐՆԻՍԱԺԻ՚ ՊԱՐԶ ԳՈՐԾԸ ԴԱՐՁՆԵԼ ԲԱԶՄԱՇԵՐՏ ՀԱՆԵԼՈՒԿ

Արխիվ 12-16

ՈՒՄ Է ՁԵՌՆՏՈՒ ՙՎԵՐՆԻՍԱԺԻ՚ ՊԱՐԶ ԳՈՐԾԸ ԴԱՐՁՆԵԼ ԲԱԶՄԱՇԵՐՏ ՀԱՆԵԼՈՒԿ


Վերնիսաժյան կրակոցների հայտնի եւ հանրային մեծ ռեզոնանս առաջացրած գործը, թեեւ իրավական առումով ի սկզբանե բավականին պարզունակ տեսք ուներ, սակայն վերջին ժամանակներս նորանոր զարմանքների տեղիք է տալիս: Ո°չ, նկատի չունենք, որ այդ միջադեպի մասնակից Ներսես Մելքոնյանին օրերս խուլիգանության մեղադրանք առաջադրեցին. դա, հաշվի առնելով այդ միջադեպի առնչությամբ շրջանառվող հրապարակային քննարկումները, սպասելի էր: Պարզապես, առնվազն տարօրինակ է, որ խուլիգանության, այսինքնª նաեւ սովորական տուգանքի ենթակա հոդվածով մեղադրվող Մելքոնյանին որոշեցին նաեւ կալանավորել, այն էլ, երբ նա Վերնիսաժում ստացել է 4 հրազենային վնասվածք ¥ինչպես փաստում է փաստաբան Վարդուհի Էլբակյանը¤:
ՊԵՏՔ ԷՐ ՆԵՐՍԵՍԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ


Ուրեմն` այդ ինչ է արել Ներսեսը, որ նրան, ունենալով դեռ չապաքինված չորս վերք, որոշեցին կալանավորել: Նախնական հրապարակային վարկածով տեղի ունեցածը նկարագրվում է այսպես. Ներսես Մելքոնյանն ու իր հերթին մի քանի վերքեր ստացած Վալերի Հովհաննիսյանը վերջինիս հոր անվամբ գրանցված BMW X 6 մակնիշի մեքենայով փակել են ՙՎերնիսաժի՚ հարակից շենքերից մեկի ավտոկայանատեղի տանող մուտքը: Այդ շենքում է Ներսեսի բնակարանը, եւ նրա փաստաբան տիկին Էլբակյանը բացատրում է. ՙՆրա քթից արյուն է եկել, ասել է` գնամ, բարձրանամ վերեւª դրանով  է պայմանավորված եղել մուտքը փակելը, մի փոքր ուշանալը՚: Միգուցե, դա հաստատող կամ հերքող ուրեւէ փաստ չկա: Բայց ահա, ներքեւ իջնելուց հետո պարզվել է, որ փակել են ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայիª 29-ամյա Գոռ Առաքելյանի ճանապարհը: Եվ ահա դրանից հետո էլ, շրջանառության մեջ մտավ այն վարկածը, թե մի երկու ՙթունդ՚ խոսք Գոռն է ասել, մեկ-երկուսն էլª Ներսեսը եւ Վալերին: Ու դրանից հետո, թե ինչ ուղղությամբ եւ ինչքան է ՙթունդացել՚ այդ ՙլեզվակռիվը՚, մնում է այս պատմության ՙհանելուկային՚ մասը: Արդյունքումª 5 անձ վիրավորվեցին Գոռի կրակոցներից, ապաª նա եւ Ներսեսը հայտնվեցին կալանքի տակ:
Թե այդ մեկ-երկու թունդ խոսքերից մինչեւ կրակոցներ ընկած ՙմիջանկյալ հատվածում՚ ինչ է տեղի ունեցել, պետք է, որ ֆիքսած լինեին առկա տվյալներով տարածքում առկա տեսախցիկները: Ենթադրենք, որ ֆիքսել են, եւ հենց դրանց ցուցմունքներն էլ հանդիսացել են Ներսեսին խուլիգանության մեջ մեղադրելու եւ կալանավորելու հիմք: Սակայն, ինչ էլ այդ պահին տեղի ունեցած լինի, մեկ բան հաստատ է. այն, որ Գոռն այդ միջադեպի ժամանակ ինչ-որ արտառոց, լուրջ վնասվածքներ է ստացել, երբեւիցե չի հայտարարվել: Ավելին. դեպքի հաջորդ օրը նրան ձերբակալելու մասին Ոստիկանության պաշտոնական հայտարարությունում եւս ակնարկ անգամ չկա ո°չ Գոռի վերքերի, ո°չ էլ նրա դատաբժշկի ուղեգիր տալու մասին: Լավ, դեռ առաջնորդվենք շրջանառվող այն նախնական հրապարակային վարկածով, որ Գոռի վրա եղել է հարձակում: Սակայն լուրջ վնասվածքների բացակայությունը վկայում է, որ այդ հարձակումը Գոռի համար մեծ վտանգ չէր կարող ներկայացնել, այսինքնª 4 վերք ստացած Ներսեսին կալանքի տակ առնելու անհրաժեշտությունն այստեղ դառնում է միանգամայն տարօրինակ, եւ նրա երկու փաստաբաններին տալու մի շարք հետաքրքիր հարցեր են առաջանում:

BMW-Ի ԱՌԵՂԾՎԱԾԸ

Բայց գանք ոչ պակաս տարօրինակ հաջորդ հարցին. այս ամենի պատճառը ավտոկայանատեղիի մուտքը փակած BMW X 6-ն էր, որը դեպքի վայրից չգիտես ուր անհետացավ: Այս հանելուկի իմաստն օրերս մի փոքր բացահայտեց Վալերի Հովհաննիսյանի շահերը ներկայացնող փաստաբան Լեւոն Բաղդասարյանը. ՙՄեքենայի սեփականատերը ¥Վալերիի հայրը-հեղ.¤ օրեր առաջ դիմում-բողոք է ներկայացրել նախաքննության մարմնին, որտեղ նշել է, որ իրեն հասած տեղեկություններով` BMW մակնիշի իր մեքենայով հիվանդանոց են տեղափոխել Ներսեսին, որից հետո մեքենան տարվել է անհայտ ուղղությամբ՚:
Բայց ո±վ պետք է այդ պահին 4 վերք ունեցող Ներսեսին հասցներ հիվանդանոց: Եվ, ամենահետաքրքիրը. ով եւ ինչու պետք է հիվանդանոցից մեքենան ՙտաներ անհայտ ուղղությամբ՚: Գողանալու վարկածը, թերեւս, միանգամից բացառենք, քանի որ դժվար է պատկերացնել մի այնպիսի խելագարի, ով կհամարձակվեր հիվանդանոցից գողանալ աղմկահարույց գործի հետ առնչվող ավտոմեքենան:
Այս հանելուկը մի կողմ թողնելով` անցնենք պարոն Բաղդասարյանի հնչեցրած մեկ այլ ուշագրավ փաստի. ՙԱյն լուրերը, որ իբր Վ. Հովհաննիսյանը հրազենային վնասվածքները ստացել է դրսում, կարծում եմ, մեղմ ասած, ճիշտ չէ: Մասնավորապեսª առաջին հրազենային վնասվածքը նա ստանում է ղեկին նստած, երբ կրակում են իր վարած մեքենայի դիմացի դուռը բացելով, որից հետո նա բացում է իր կողմի դուռը, որպեսզի դուրս գա եւ փախչի, այդ ժամանակ էլ ստանում է երկրորդ հրազենային վնասվածքը: Հասցնում է փախչել մոտ 5 մետր եւ վայր է ընկնում՚:
Ասվածի իմաստին հասնելու համար մեկ հանգամանք եւս նկատենք. Գոռի ձերբակալությունից հետո նրա փաստաբան Երեմ Սարգսյանը փորձելով հիմնավորել, թե իր պաշտպանյալին հանիրավի ծանր մեղադրանք են ներկայացրել, նաեւ հետեւյալ փաստարկն էր բերում. ՙ...բոլոր տուժողների մոտ վնասվածքները գոտկատեղից ներքեւի հատվածում են...՚: Այսինքնª կրակել է ոտքերին, ինչը նշանակում է, որ. ՙՍպանության փորձի մասին բացարձակապես խոսք չի կարող լինել՚:
Բայց ահա մեր արժանահավատ տվյալներով Վ. Հովհաննիսյանը մեկ գնդակ ՙստանալով՚ ոտքին, այնուամենայնիվ, եւս մեկը կամ երկուսն էլ ստացել է ՙգոտկատեղից վերեւի հատվածում՚: Եթե նա այդ ժամանակ նստած էր ավտոմեքենայի ղեկին, ինչպես որ պատմում է Լ. Բաղդասարյանը, ապա չի բացառվում, որ Գոռը փորձել է կրակել Վալերիի ոտքերին: Սակայն նա առաջին կրակոցից հետո, երբ Վալերին փորձում էր դուրս գալ մեքենայից, երկրորդ գնդակն արդեն կարող էր շեղվել եւ կպնել որովայնին: Բայց այդ դեպքում էլ, պետք է մտածել, որ այն ՙմիջանկյալ հատվածին՚ Վալերին մասնակցություն չի ունեցել, այսինքնª նախնական ՙլեզվակռիվներից՚ հետո վերադարձել է ավտոմեքենաª միգուցե այդ չարաբաստիկ ճանապարհը բացելու համար: Իսկ այս դեպքում, թե ինչու է ՙտաքացած՚ Գոռը կրակել` Վալերիի ՙմեքենայի դիմացի դուռը բացելով՚, եւ թե դրան ինչ որակում պետք է տալ, թողնենք իրավապահներին:
Հակառակ դեպքում` պետք է ընդունենք մյուս վարկածը, որ Գոռը Վալերիի վրա կրակել է, երբ վերջինս դրսում էր կանգնած: Այսինքնª հատուկ կամ չկարողանալով` կրակել է գոտկատեղից վերեւ, ինչն արդեն հազիվ թե մահափորձ չորակավորվի:
Բայց եթե Վալերին կրակոցների ժամանակ գտնվել է ավտոմեքենայի մեջ, դա շատ հեշտ է պարզել: ՙԴիմել եւ դիմում ենք պատկան մարմիններին, որպեսզի հայտնաբերեն մեքենան, այնքանով, որքանով չի բացառվում, որ մեքենայի վրա կարող են լինել հանցագործության հետքեր, որն էական նշանակություն կարող է ունենալ սույն քրեական գործի հետագա ընթացքի համար,- ասում է Լ. Բաղդասարյանը: Այսինքն, եթե Վալերիին վիրավորել են ավտոմեքենայում, ապա արյան եւ կրակոցի հետքեր այնտեղ չէին կարող չլինել, եւ դա հանգիստ կարելի է հայտնաբերել, ինչքան էլ, որ հետո փորձեն այդ հետքերը վերացնել: Եվ ահա դրանից հետո է, որ BMW X 6-ը ՙանհասկանալիորեն՚ հիվանդանոցի բակից անհետանում է, իսկ նախաքննությունն էլ, չգիտես ինչու, արդեն մեկ ամիս է, որ չի կարողանում հայտնաբերել այն, չնայած այդ մակնիշի ավտոմեքենաներում ներդրված որոնման համակարգի պարագայում դա ժամերի խնդիր պետք է լիներ:
Բայց ինչ-որ մեկը պետք է, չէ հիվանդանոցից մեքենան տաներ: Դա նշանակում է, որ առաջիկայում այս պատմության հետ կապված մեկ այլ գործող անձ եւս պետք է որ ի հայտ գա:

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում