ՏԱՐՕՐԻՆԱԿ ԻՐԱՎԻՃԱԿ ՎՃԱՐՈՎԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐԻ ԲԻԶՆԵՍԻ ՇՈՒՐՋ

Արխիվ 12-16

ՏԱՐՕՐԻՆԱԿ ԻՐԱՎԻՃԱԿ ՎՃԱՐՈՎԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐԻ ԲԻԶՆԵՍԻ ՇՈՒՐՋ


Վերջին ժամանակներս բավականին հետաքրքիր աղմուկ է սկսել առաջանալ մայրաքաղաքի վճարովի կայանատեղիների շուրջ: Այն, որ այդ կայանատեղիներն արդեն հասցրել են բավականին զզվեցնել մայրաքաղաքի վարորդներին, պարզ է, եւ դա այդ աղմուկի վրա ազդող հավելյալ գործոն է: Բայց մյուս կողմից էլ շրջանառվում են խոսակցություններ, որ այս սրացումները, այն էլª վճարովի կայանատեղիների ներդրումից ավելի քան մեկ տարի անց հենց այնպես, պատահական չէ, որ առաջ եկան:
Սկսենք նրանից, որ ինչպես աշխարհի ցանկացած խոշոր բնակավայրում, այնպես էլª Երեւանում քաղաքային իշխանությունների մասնակցությամբ նման կայանատեղիների ստեղծման գաղափարն ի սկզբանե համարվում էր ճիշտ: Այն առումով, որ մինչ այդ էլ վճարովի կայանատեղիները սփռված էին ողջ մայրաքաղաքով մեկ: Այսինքնª գոյանում էին բավականին լուրջ եկամուտներ, որոնք հիմնականում կուտակվում էին այդ կիսաօրինական ՙբիզնեսի՚ տերերի գրպաններում, մի որոշ մասը գնում էր նման ՙբիզնեսի՚ թույլտվության համար կաշառքներին, եւ միայն չնչին մասն է, որ բաժին էր հասնում պետությանը: Այս նոր տարբերակով նախատեսվում էր այդ ընդհանուր ՙբիզնեսը՚ կենտրոնացնել, իսկ եկամուտների հիմնական մասը, եթե հավատանք պաշտոնական խոստումներին, պետք է կուտակվեին մայրաքաղաքային բյուջեում, այսինքն, լավ թե վատ` ծախսվեին քաղաքային որոշակի ծրագրերով: Այսպիսովª այս երկու տարբերակների մեջ ընտրություն կատարելիս ցանկացած ողջամիտ մարդ նախապատվությունը կտար երկրորդին: Միայն թե այս տարբերակի ընթացքն անցած տարում հասցրեց շատերին նյարդայնացնել: Եվ առաջին հերթին այն, որ արդյունքում Երեւանի կենտրոնից սկսած բոլոր հիմնական փողոցները սկսեցին վերածվել համատարած ավտոկայանատեղիների: Ընդ որում, այդ բացահայտ ագահությունը սկսեց աստիճանաբար կենտրոնից տեղափոխվել ծայրամասերի ուղղությամբ, իր մեջ հաճախ ներառելով ամեն մի  դպրոցի, շենքի, խանութի, մի խոսքովª հասարակական եւ բնակելի օբյեկտների հարակից փողոցային հատվածները: Եվ ստացվեց այնպես, որ ամեն վարորդ, ասենք, երեխային դպրոց տանելու, խանութ մտնելու կամ իր պատուհանների տակ մեքենան կանգնեցնելու համար ստիպված պետք է վճարեր առնվազն 100 դրամ, ինչը չէր եղել նախկինումª կեղտոտ եւ անհասկանալի թեւկապավոր փող հավաքողների օրոք:
Բայց ահա այս համատարած ՙավտոկայանատեղիացման՚ հետ մեկտեղ այս ընթացքում քանիցս ոչ պաշտոնական շրջանառության մեջ է հայտնվում այն պնդումը, թե այս բիզնեսն ամենեւին էլ նախատեսված եկամտաբերությունը չունի: Այսինքն, եթե բոլոր ավտոկայանատեղիներ կոչված փողոցները կահավորվեն համապատասխան պայմանագրերով նախատեսվածի պես, ապա մեկ է, եկամուտների խնդիր է առաջանում: Նախ այն պատճառով, որ շատ վարորդներ արդեն սովորել են այն ՙսողանցքը՚, որով կարող են առհասարակ չվճարել: Այսինքնª մի 5 րոպե կանգնում են կայանատեղիում, ապա դուրս գալիս այնտեղից ու անմիջապես էլ կանգնում մի փոքր ավելի առաջ: Երկրորդը. շատերը հասկացել են, որ ոչ մի համատարած վերահսկողություն էլ չկա, այսինքնª կարող են մի հարյուր անգամ կանգնել եւ առանց որեւէ հետեւանքիª չվճարել: Սրա հետ մեկտեղ մեր որոշ աղբյուրներ պատմում են, որ պարբերաբար խոսակցություններ են առաջանում այս բիզնեսը կարգավորող շրջանակներում, թե կան հավաքված մուտքերի մի մասը ցույց չտալու մեխանիզմներ: Արդյունքումª միակ ելքը համարում են կայանատեղիների էլ ավելի խտացումը, դրանք նաեւ երկրորդական եւ թույլ երթեւեկությամբ փողոցներ ծավալելը: Սակայն սա էլ ավելորդ աղմուկ է առաջացնում:
Մի խոսքովª այդ ՙավելորդ՚ աղմուկն արդեն կա, ընդ որում շրջանառվում են նաեւ այն խոսակցությունները, որ նաեւ նախկին ավտոկայանատեղիներն են ՙկողքից՚ լոբբինգ սկսելª փորձելով վերականգնել հին համակարգն ու իրենց բավականին եկամտաբեր ՙբիզնեսները՚ ետ ստանալ: Եվ այս առումով արդեն բավականին հետաքրքիր խոսակցությունների տեղիք է տվել երեկ շրջանառության մեջ հայտնված այն լուրը, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ կարող է առաջիկայում ընդունվել որոշում, որով ավտոկայանատեղերում անվճար կայանելու ժամանակահատվածը գործող 5 րոպեից կդառնա 15: Շրջանառվող խոսակցությունների համաձայն դա նպատակ ունի կանխել ՙկարմիր գծերի՚ դեմ թափ հավաքող ներկայիս բողոքի ալիքը, հաշվի առնելով նաեւ, որ թեման նաեւ խորհրդարանական քառյակի հայտնի 12 կետերի թվում է, այսինքնª ԱԺ-ում դրա ՙպայթյունի՚ հեռանկարը եւս կա: Բայց նաեւ մեր հիշատակված աղբյուրը տեղեկացնում է, որ այդ ՙբիզնեսի՚ ներկայիս իրականացնողների մոտ կա նաեւ այն լուրջ մտավախությունը, որ կայանման ժամկետի երկարաձգման այդ նորամուծությունը ոչ միայն չի կանխի աճող աղմուկը, այլեւ ֆինանսական մուտքերի առումով լուրջ խնդիրներ կառաջացնի: Այսինքն, ըստ մեր աղբյուրի, եթե հիմա մուտքերի առնվազն 20-30 տոկոսն ապահովվում է 10-15 րոպե կայանողների հաշվին, ապա այս նորամուծությունից հետո առանց այդ էլ սկզբնական հաշվարկներից բավականին ցածր եկամուտները համապատասխան չափով նվազելու են: Իսկ սկսվող կորուստները քաղաքապետարանի նախատեսած, այսինքնª կայանատեղիներում վճարային տերմինալներ տեղադրելու, այսինքնª SMS-ներ գրել խուսափող վարորդներին վճարային դաշտ բերելու միջոցով փոխհատուցելը քիչ հավանական է, քանի որ չվճարողն էլի չի վճարելու, եթե համոզված չէ, որ տեսախցիկների միջոցով իրոք ամեն ինչ ֆիքսվում է: Իսկ համատարած կերպով տեսախցիկներ տեղադրելն ու վերահսկող մեծածավալ անձնակազմ պահելու դեպքում ծախսերը մի քանի անգամ կգերազանցեն ակնկալվող եկամուտները:
Մի խոսքովª իրավիճակը բավականին անորոշ է, դրա հետ մեկտեղ էլ այն տպավորությունն է, որ համակարգը բոլորին ձեռնտու տարբերակով խելքի բերելու մեխանիզմներ պարզապես տեսանելի չեն: Ուստիեւª կան խոսակցություններ, որ մինչեւ իսկ կայանման սակագների բարձրացման տարբերակներ են քննարկվել, սակայն շատ արագ էլ սառեցրել են այդ գաղափարըª մինչեւ համապատասխան իրավիճակ կառաջանա: Եթե, իհարկե, գործող այս համակարգը մինչ այդ կարողանա դիմանալ...

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում