ՍԵՊ ԽՐԵԼՈՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ` ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԵՐ ՉԻ ՀԱՎԱՔԻ

Արխիվ 12-16

ՍԵՊ ԽՐԵԼՈՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ`
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԵՐ ՉԻ ՀԱՎԱՔԻ


Ազգային ժողովում այսօր տեղի ունեցավ ասուլիս` ՀՀ-ի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի` հունիսի 4-6-ը Նիժնի Նովգորոդում կայացած հանդիպման մասին: Իշխանական ներկայացուցիչները ներկայացրին տեղի ունեցածը, ամփոփեցին հանձնաժողովի վերջին նիստի արդյունքները:
Պատվիրակության անդամների ցուցակում եղել են նաեւ ընդդիմադիր, ոչ իշխանական թեւի ներկայացուցիչներ, որոնք սակայն ասուլիսին չէին ներկայացել, իսկ թե ինչու, դա էլ հայտնի չէր: Ասուլիսի հիմնական բովանդակությունից զատ հնչեցին հարցեր, որոնք բացառապես վերաբերում էին օրերս ՀՀ ԱԺ-ում իր տեսակետը հայտնած, հայտնի ռուս լրագրող Դմիտրի Կիսիլյովին, ում մեկօրյա այցը Հայաստան շատ ավելի ուրախացրել ու ոգեւորել էր ընդդիմադիրներին եւ հակառուսական տրամադրություն ունեցողներին, քան` այլոց:
Սրա հետ կապված` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ նշեց, որ. ՙԱյս երկու, երեք օրվա ընթացքում ինձ զանգահարում եւ մոտենում էին հարյուրավոր մարդիկ, ովքեր ասում էին, թե ում է  հարկավոր մասնավոր անձի մասնավոր թեման, կամ կարծիքը դարձնել հայ-ռուսական հակաքարոզչության առիթ: Իսկ հետո զարմանում են, թե ինչու է ընդդիմությունը նման կեցվածք ընդունել: Նաեւ ասում են, որ եթե պետք է ընդդիմությունը նման կերպ իրեն պահի, ապա ձայն չենք տա: Հայտնի է, որ վերջին տվյալներով` մեր ազգաբնակչության շուրջ 82 տոկոսը արտահայտվել է կողմ` ՄՄ-ին կամ Եվրասիական միությանը անդամագրվելու գործընթացին: Իսկ ընդդիմադիր մեր գործընկերները զարմանում են, թե ինչու է ՀՀԿ-ն շատ ձայն ստանում: Եթե ամեն առիթով ընդդիմությունը փորձում է հայ-ռուսական հարաբերությունները վերածել չգիտես ինչի, դրա համար մարդիկ իրենց ձայնը տալիս են ՀՀԿ-ին, քանի որ ՀՀԿ-ն կայուն ձեւով պահում է հայ-ռուսական հարաբերությունները, եւ ամեն առիթ չի կարելի դարձնել փոթորիկ մեկ գավաթ ջրում՚:
Ներկա լրագրողների այն դիտարկմանը, թե ինչու էր Կիսելյովը Ազգային ժողով ժամանել ՙՀամմեր՚ տեսակի ավտոմեքենայով, ասուլիսին մասնակից ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ էլ, կես կատակ-կես լուրջ պատասխանեց. ՙԱսենք թե, գար ՙԶապորոժեցով՚, ի±նչ կփոխվեր դրանից՚:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում