ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՄԵՆԱՎՍՏԱՀԵԼԻ ՄԱՐԴԸ. ՌՈՄԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ (ԲՈՒԴՈ)

Արխիվ 12-16

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՄԵՆԱՎՍՏԱՀԵԼԻ ՄԱՐԴԸ. ՌՈՄԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ (ԲՈՒԴՈ)


Հոդվածը կազմված է համացանցում ազատ
շրջանառության մեջ գտնվող նյութերի հիման վրա

ՄԱՀԱՓՈՐՁԻ ԻՄԻՏԱՑԻԱ

Թյուրիմացաբար ընդդիմություն համարվող ՀՀ նախկին իշխանությունները` ի դեմս ՀԱԿ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, այսօր առիթը բաց չեն թողնում ներկա իշխանություններին ՙավազակախումբ՚, իսկ պետությանը` ՙավազակապետություն՚ անվանելու համար: Համաձայնեք, որ նման մեղադրանքներ հնչեցնողներն առնվազն պետք է սպանություններից, բռնություններից, ահաբեկումներից, թալանից, չարաշահումներից ու կեղծիքներից զերծ` մաքուր անցյալ ունենան, ինչը չի կարելի ասել ԼՏՊ-ի եւ ՀՀՇ-ի իշխանության տարիների մասին: Վանո Սիրադեղյանի ՙքաջագործությունները՚ մեզ բոլորիս հայտնի են, նրա կազմակերպած քաղաքական սպանությունների շարքը, որոնք բնականաբար չէին կարող լինել առանց Լեւոն Տեր-Պետրոսյանի համաձայնության, մեր պատմության ամենաամոթալի էջերից մեկն է: Այժմ անդրադառնանք մեկ այլ կերպարի, որին ՙավազակապետության դեմ պայքարի առաջամարտիկ՚ ԼՏՊ-ն նախագահ եղած ժամանակ վստահել էր իր անվտանգության վարչության պետի պաշտոնը: Խոսքը Ռոմեն Ղազարյանի մասին է, ով ավելի հայտնի է որպես Գեներալ Բուդո: Եկեք ընդունենք, որ նման պաշտոնում նշանակելու համար առնվազն պետք է այդ մարդուն վստահել, ավելին` այդ մարդը պետք է լինի նշանակողի ամենահավատարիմ անձը, ում կարելի է վստահել սեփական անձի պահպանությունը: Հիմա տեսնենք, թե ով էր Լեւոն Տեր-Պետրոսյանի ամենավստահելի անձը:
Մեջբերենք մի հատված 1998 թվականին Բուդոյի դեմ հարուցված քրեական գործից, որի նախաքննության ընթացքում պարզվել եւ հիմնավորվել է, որ ՙՌոմեն Ղազարյանը, աշխատելով որպես ՀՀ նախագահի անվտանգության վարչության պետ եւ զբաղեցնելով պատասխանատու պաշտոնեական դիրք, հանրապետությունում իրավիճակն ապակայունացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, 1998 թվականի հունվարի 18-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Արմավիր-Էջմիածին մայրուղու 6-րդ կիլոմետրի հատվածում` իր կողմից ապօրինի կերպով ձեռք բերված եւ պահվող ՙԱԿ՚ տեսակի 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգ հրազենից կրակել է իրեն ամրակցված ՙՏոյոտա՚ մակնիշի 111 ՍՍ 01 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա եւ ստեղծել սպանության փորձ կատարելու շինծու տպավորություն: Այդ գործողություններով Ռոմեն Ղազարյանն ավտոմեքենայի աջ եւ ձախ դռների, անվաթեւերի եւ ապակիների վրա առաջացրել է հրազենային, գնդակային վնասվածքներ` անվտանգության վարչությանը պատճառելով 505.700 ՀՀ դրամի նյութական վնաս:
Իր հանցավոր նպատակներն իրականացնելու համար Ռոմեն Ղազարյանը, ստոր դրդումներով, արհեստականորեն մեղադրանքի ապացույցներ ստեղծելով, ՀՀ բարձրագույն վարչական եւ իրավապահ մարմիններին այդ դեպքի մասին կատարել է ակնհայտ սուտ մատնություն եւ քրեական գործ հարուցվելուց հետո` 1998 թվականի հունվարի 19-ին, հունվարի 27-ին եւ հունվարի 29-ին, ակնհայտ սուտ ցուցմունքներ է տվել, թե իբր իր նկատմամբ կատարվել է դիտավորյալ սպանության փորձ:
Կատարված հանցագործությունների հնարավոր բացահայտումից եւ քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով Ռոմեն Ղազարյանը բռնություն կիրառելու սպառնալիքով հարկադրել է իր օգնական եւ իրենից ծառայական կախման մեջ գտնվող վկա Արմեն Պողոսյանին նախաքննության ընթացքում ակնհայտ սուտ ցուցմունքներ տալ` կատարված դեպքի հանգամանքների վերաբերյալ՚:

ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ԼՐԱԳՐՈՂԻ ՀԵՏ

Նախորդ անգամ անդրադարձել էինք Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի պետ Ռոմեն Ղազարյանի` Բուդոյի կատարած հանցագործության փաստով հարուցված քրեական գործին, երբ նա փորձել էր ինքն իր դեմ մահափորձ ՙբեմադրել՚:
Պարզվում է, որ Բուդոյի դեմ հարուցվել է եւս մեկ քրեական գործ` 2001թ. հոկտեմբերի 5-ին մամուլում ՙԵրկիր՚ թերթի լրագրող Գագիկ Մկրտչյանի (ՙՀայոց աշխարհի՚ գլխավոր խմբագիր) հաղորդումների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով)` ՙՀՀ նախկին նախագահի անվտանգության վարչության պետ Ռոմեն Ղազարյանի եւ ՆԳՆ Քրեական հետախուզության վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի կողմից 1996թ. սեպտեմբերի 26-ին իշխանազանցություն թույլ տալու եւ նույն օրը Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցություն ունենալու կասկածանքով ձերբակալված Գագիկ Մկրտչյանին ՀՀ ՆԳՆ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչության հերթապահ մասում ծեծի ենթարկելու առթիվ՚:
Քր.գործի քննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ Քրեական հետախուզության վարչության պետ Մուշեղ Սաղաթելյանը եւ ՀՀ նախկին նախագահի անվտանգության վարչության նախկին պետ Ռոմեն Ղազարյանը 1996թ. սեպտեմբերի 26-ին իշխանազանցություն թույլ տալով եւ ֆիզիկական բռնություն գործադրելով` ՀՀ ՆԳՆ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության հերթապահ մասում ոտքերով ու ձեռքերով հարվածելով, ծեծի են ենթարկել այդ օրը Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցություն ունենալու կասկածանքով ձերբակալված Գագիկ Մկրտչյանին, Աղասի Արշակյանին, Դավիթ Վարդանյանին, Հովհաննես Դավթյանին՚:
Սրանք հանրությանը հայտնի դրվագներն են այն մարդու ՙքաջագործություններից՚, ով ապահովել է ԼՏՊ-ի անվտանգությունը, հետեւաբար` եղել է նրա ամենավստահելի մարդը: Միամտություն կլինի կարծել, թե գեներալ Ռոմեն Ղազարյանը` նույն ինքը Բուդոն, կարող էր անել որեւէ քայլ` առանց Լեւոն Տեր-Պետրոսյանի գիտության եւ համաձայնության, ավելի հավանական է, որ Բուդոյի գործողությունները եղել են ԼՏՊ-ի ուղիղ հրամանի կատարում: Իսկ ԼՏՊ-ն, տառապելով հիշողության ՙպատահական՚ կորուստով, շարունակում է բողոքել ինչ-որ ՙհանցավոր վարչախմբերից՚ ու ՙավազակապետերից՚: Այստեղ տեղին է հիշել ժողովրդական ասացվածքը. ՙԳողն առաջինն է գոռում` բռնեք գողին՚:

Հ. ՏԵՐ-ՎԱՀԱՆՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում