Աչքներս լույս, Քեսաբն ազատագրվել է:

Արխիվ 12-16

Աչքներս լույս, Քեսաբն ազատագրվել է: Եվ Սիրիայի նախագահ ԲԱՇԱՐ ԱՍԱԴԸ արդեն քանիցս զարմացնում է ե°ւ մեզ, ե°ւ ամբողջ աշխարհին: Փաստորեն, նա հաջողությամբ դիմագրավեց ամերիկյան բոլոր խարդավանքներին, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի կողմից մշտապես հովանավորվող եւ ամեն ինչով ապահովվող իսլամ ծայրահեղականների հոծ բանդաների բոլոր հարձակումներին: Իսկ հայոց Կիլիկիայի վերջին պատառիկի` Քեսաբի համար մղված այդքան երկարատեւ եւ համառ մարտերում մեր բարեկամ երկրի նախագահի մի քանի մոտիկ ազգականներ են զոհվել, այդ թվում եւ հարազատ եղբայրը, իսկ ազատագրված Քեսաբից եկած լուսանկարները վկայում են, որ ավերածություններ գրեթե չկան: Դե ինչ, մնում է ոչ միայն զարմանալ, այլեւ մեր երախտագիտությունը հայտնել այդ խիզախ եւ աննկուն քաղաքական այրին:
Երբեմն նույնիսկ ակնհայտ ամերիկյան շպիոններից են հաճելի լուրեր գալիս: Այսպես, ոչ անհայտ ՌԻՉԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ հայտնեց զարմանալի եւ հաճելի լուր` Բաքվում գտնվող պատգամավորներ Կորյուն Նահապետյանն ու Թեւան Պողոսյանը պաշտոնական ճաշկերույթի ժամանակ բացեիբաց խմել են Արցախի ազատության կենացը: Իսկ այնուհետ պարզվեց, որ բուն քննարկումների ժամանակ այնպես են պսակազերծել ադրբեջանական հակահայ, ռասիստական քաղաքականությունը, որ Բաքվում նրանց դեմ ցույցեր են սկսվել: Ինչեւէ, թեեւ կասկածելի է, որ ՆԱՏՕ-ի սեմինարից մեր երկրին որեւէ օգուտ լինի, սակայն հենց թշնամու մայրաքաղաքում թշնամուն նվաստացնելը, անշուշտ, կարեւոր բարոյահոգեբանական նշանակություն ունի:
Իսկ Կիեւում տեղի է ունեցել անպատկերացնելին: Երբ մայդանչիները քարեր եւ հավկիթներ էին նետում Ռուսաստանի դեսպանատան վրա, շուռ էին տալիս եւ ջարդում դեսպանատան ավտոմեքենաները, դեպքի վայր ժամանած Ուկրաինայի արտգործնախարար ԱՆԴՐԵՅ ԴԵՇՉԻՑԱՆ հրապարակավ հայհոյեց Վլադիմիր Պուտինի հասցեին: Լավ, հասկացանք, որ միգուցե ռուսներին թշնամի է համարում, բայց մի±թե դիվանագետը անգամ թշնամու նկատմամբ էթիկայի այդպիսի խախտում կարող է թույլ տալ: Ինչեւէ, զարմանքով պետք է եւս մեկ անգամ արձանագրենք, որ տարատեսակ մայդանները իսպառ հարթեցնում են մարդկանց ուղեղի ծալքերը, եւ դժվար է չհամաձայնել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի դիտարկմանը, որ ՙՆրան նայելով` լավ արտահայտություն ես հիշում. ՙԵրգել չգիտես, մի երգիր՚:
Քանի որ խոսք գնաց ռուսների մասին, չենք կարող չարձանագրել, որ իրեն թունդ ռուսամետի տեղ դրած ՙփարաքարափակիչ՚ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ բավականին մեծ արհամարհանքով է արտահայտվել ԱԺ ոչ իշխանական ՙքառյակի՚ մասին. ՙԱյդտեղ քաղաքական հարց չկա, որ քաղաքական գործիչն ինչ-որ բան ասի դրա շուրջ՚: Անշուշտ, ՙքառյակի՚ կետերը տպավորություն են թողնում, որ հենց այնպես գրված են, բայց արդյո±ք ՙփարաքարափակիչին՚ կարելի է համարել քաղաքական գործիչ: Չէ± որ ժողովուրդը այդպիսի քաղաքական գործիչ չի հիշում: Ի դեպ, ՙԺառանագության՚ քարտուղար Ստյոպիկ Սաֆարյանն էլ ցանկություն է հայտնել, որպեսզի իշխանությունները չընդունեն ՙքառյակի՚ կետերը: Չէ, նա ոչ թե այդ կետերի բուն էությունն է քննադատում, այլ զարմանալիորեն դրսեւորում է սադիստական հակումներ` որպեսզի ՙքառյակը՚ ամռանը չկարողանա ՙպլյաժ գնալ՚ ու, ուզած-չուզած, կրակուշոգին հանրահավաքներ անի: Լավ, բա մարդասիրությունն ի±նչ եղավ, չէ որ Սաֆարյանի կուսակից Ռուբիկ Հակոբյանն էլ է ՙքառյակից՚:
Մի զարմանալի գրառում էլ թողել է պրոդյուսեր ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ. ՙԻնձ շատ մի հարց է հետաքրքրում. կարո±ղ եք պատասխանել: Բոլորիս համար գաղտնիք չի, որ ամբողջ խոշոր բիզնեսը պատկանում է օլիգարխներին, իսկ հիմա հարց... Ինչի համար են իրանք այդքան շատ ներդրումներ անում մեր երկրում, կառուցում խանութներ, սուպերմարկետներ, շենքեր, ռեստորաններ եւ այլն... Իրանք էլ հո մեզանից լավ գիտեն, որ մարդիկ արտագաղթում են... Ովքե±ր են օգտվելու այդ ամենից, եթե երկրում մարդ չի մնում: Կարծում եմ` հենց իրանք պետք ա ամեն ձեւ պայքարեն արտագաղթի դեմ, որ իրանց բիզնեսները աշխատեն... Բայց չեն պայքարում... Ստացվում է` այդքան ներդրումները իզուր են: Լոգիկա չկա մի տեսակ՚: Անշուշտ, հարցադրումը տեղին է, բայց զարմանալի է, ինչու է պրոդյուսերը օլիգարխներին սեփական արշինով չափում, միթե նրան թվում է, որ շատ փող ունենալը ինքնաբերաբար պետք է նշանակեր նաեւ լավ խելք ու դատողություն ունենալը: Իսկ ինչու, օրինակ, պրոդյուսերի մտքով չի անցնում, որ իրականում օլիգարխներից ոմանք ներդրումն անում են ոչ թե օբյեկտներն աշխատեցնելու, այլ ինչ-ինչ գումարներ օրինականացնելու համար:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում