ԵՎ ՆՈՐԻՑ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ Է ԴԱՌՆՈՒՄ ԵՐՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՎՏԱՆԳԸ
Արխիվ 12-16ԵՎ ՆՈՐԻՑ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ Է ԴԱՌՆՈՒՄ ԵՐՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՎՏԱՆԳԸ
Կարելի է ֆիքսել, որ երեկվանից Ուկրաինայի շուրջ իրավիճակը թեւակոխեց որակական բոլորովին նոր փուլª ստանալով այդ պետության եւ նրանից անջատված Դոնբասի սահմաններից դուրս գալու ընդգծված եւ անչափ վտանգավոր երանգներ: Առավելեւս, որ ոչ պակաս վտանգավոր իրավիճակ է տիրում նաեւ Հայաստանի սահմաններից հազիվ 250-300 կմ հեռավորությամբ գտնվող Իրաքի շուրջ:ՌՈՒՍՆԵՐԻՆ ՍՏԻՊՈՒՄ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԵԼ
Այսպեսª երեկվանից Ռուսաստանն Ուկրաինայի գազամատակարարումը պաշտոնապես տեղափոխեց այսպես կոչված կանխավճարային համակարգի: Պաշտոնական պատճառն ամիսներ շարունակ գազի դիմաց Ուկրաինայի կուտակած մոտ 4,5 միլիարդ դոլար պարտքերն են: Սակայն այդ պարտքի շուրջ ՌԴ-ի, Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ ծավալված բանակցությունների ընթացքին անգամ մակերեսայնորեն հետեւած անձանց համար թերեւս ակնհայտ է, որ այստեղ վեճի հիմքերն ամենեւին էլ տնտեսական հարթությունում պետք չէ փնտրել: Ավելին. գնալով ակնհայտ դարձավ, որ ռուսներից ձեռք բերված գազի դիմաց վճարելուց հրաժարվելը, ինչն անգամ Եվրոպան էլ էր աբսուրդ համարում, ամենեւին էլ Կիեւի ատամի բանը չէր, ու եթե մինչեւ վերջ գնաց դրան եւ արդյունքում վտանգի տակ առավ ոչ միայն սեփական երկրի, այլեւ Եվրոպայի գազամատակարարումը, ապա այդ ամենի ետեւում միանշանակ երեւում են Վաշինգտոնի ականջները:
Ինչեւէ, եթե ներկայումս իրականում դադարի ուկրաինական ուղղությամբ Եվրոպային ռուսական գազի մատակարարումը, ապա դա եվրոպական շուկայում առաջ է բերելու ներկայումս սպառվող գազի ողջ ծավալի մոտ 10-15 տոկոսի չափով դեֆիցիտ: Միգուցե մասամբ դա հնարավոր լինի մեղմել ՌԴ-ԵՄ գազամատակարարման այլ խողովակաշարերի հզորություններն ավելացնելու հաշվին: Սակայն այստեղ հնարավորությունները սահմանափակ են, մինչդեռ ուրիշ այլընտրանք Եվրոպան ներկայումս պարզապես չունի: Թե նման դեֆիցիտն ինչ կերպ կանդրադառնա Եվրոպայում գազի գների, այնուհետեւª արտադրության եւ, վերջնարդյունքում, ապրանքների ինքնարժեքի վրա, դա ինչքանով կխորացնի Եվրոպայի կախվածությունն ԱՄՆ-ից եւ այլն, մասնագետները դեռ փորձում են կանխատեսել: Թեեւ շատ բան դեռ անկանխատեսելի է, այսինքն, թե ինչքան այս վիճակը կշարունակվի, Ուկրաինայի±, թե այլ ուղիների, ասենքª նոր-նոր կառուցման փուլ մտնող ՙՀարավային հոսք՚ գերքաղաքականացված գազատարի միջոցով հնարավոր կլինի լուծել Եվրոպայի գազամատակարարման հարցը եւ այլն: Սակայն այս ամենով հանդերձ էլ ներկայիս գերխնդիրըª ուկրաինական ճգնաժամը, արդեն իսկ շատ ավելի անկանխատեսելի զարգացումներ է խոստանում:
Այսինքն. ակնհայտ է, որ գազային հարցում Կիեւը դիտավորյալ գնաց նման ծայրահեղ առճակատման: Գումարած դրանª վերջին օրերին Կիեւը ՌԴ-ի հանդեպ անցել է այնպիսի ընդգծված թշնամական քայլերի, ինչպիսիք են Ուկրաինայում ռուսական դեսպանատան վրա հարձակումը, այնտեղի ռուսական դրոշի գրավումը, մոլորվելու անվան տակ ռուսական տարածքներ զրահամեքենաներ մտցնելը եւ այլն: Իսկ այն փաստը, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ռուսական դեսպանատան պատմության առնչությամբ անգամ մի սովորական դատապարտող հայտարարություն հրաժարվեցին ընդունել, միանշանակ վկայում է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայում ռուսներին պատերազմի մեջ ներքաշելու ուղղությամբ գնալու է ամենածայրահեղ պրովոկացիաների: Ընդ որում, այս ամենը կարելի է անգամ մանր անախորժություններ համարել համեմատ նրա հետ, ինչ վերջին ժամանակներս Կիեւն ԱՄՆ-ի բացահայտ թողտվությամբ անում է Դոնբասում: Հրետանուն, ավիացիային, ՙԳրադներին՚ վերջերս միացան ֆոսֆորային արգելված արկերով Դոնբասի գրոհները: Մինչեւ իսկ տեղի ինքնապաշտպանությունն արդեն սկսել է ակնարկել, որ Կիեւը պատրաստվում է անցնել քիմիական զենքի կիրառման: Ինչքան էլ որ Դոնբասը հաջողությամբ ¥դժվար չէ կռահել, որ ոչ առանց ռուսների աջակցության¤ պաշտպանվում է, սակայն ակնհայտ է, որ այս ամենը նշանակում է չհայտարարված պատերազմ, այսպես ասած, ռուսական աշխարհի նկատմամբ:
Ընդ որում, ռուսական ազգայնական մտավորականության մոտ արդեն իսկ կա այն միանշանակ համոզմունքը, որ ռուս ազգի նկատմամբ այս պատերազմը կանգ չի առնի, եթե անգամ Դոնբասն անցնի Կիեւի վերահսկողության տակ, հաշված ամիսներ անց նույն իրավիճակին ՌԴ-ն ստիպված է լինելու բախվել Ղրիմում: Եվ այդ դեպքում արդեն ՌԴ-ն ստիպված կլինի պատերազմել, ընդ որում, շատ ավելի թուլացած դիրքերով: Այսինքնª Դոնբասի գրավումը նախ էականորեն կուժեղացնի ուկրաինական բանակը, ապաª այդ տարածաշրջանի ռուս բնակչությանը բախտի քմահաճույքին թողնելովª Մոսկվան ծայրահեղորեն կնվազեցնի մինչեւ իսկ Ռուսաստանի ներքին բարոյահոգեբանական մակարդակը:
ՙ...ՈՒՐԵՄՆ ԹՈՂ ԼԻՆԻ ՊԱՏԵՐԱԶՄ՚
Այսպիսովª Ռուսաստանն արդեն իսկ գտնվում է պատերազմի մեջ եւ նույնիսկ ուշացել է Ուկրաինա զորք մտցնելª համոզված է ռուսական ազգայնական մտավորականության հավաքական կերպարներից մեկի համարում ունեցող քաղաքագետ, Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Դուգինը: Մի կողմ թողնելով այս իրավիճակի շուրջ ռուսական արդեն տարօրինակ երանգներ ստացող քաղաքականության նկատմամբ պարոն Դուգինի բավականին կոշտ գնահատականները, նշենք միայն, որ անդրադառնալով այն խնդրին, թե ռուսական զորքերի մուտքը չի± հանգեցնի Երրորդ աշխարհամարտին, նա նախ նկատում է. ՙՆերկայումս խաղաքարտին են դրված ոչ միայն Նովոռոսիայի, Ղրիմի, այլեւ Մոսկվայի, Ռուսաստանի ճակատագրերը: Ռուսաստանը կանգնած է` ՙլինե±լ, թե չլինել՚ մարտահրավերի առաջ...՚: Ապա. ՙԵթե Երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքով մեզ փորձում են ծնկի բերել, բռնաբարել եւ սպանել, ուրեմն թող լինի պատերազմ: Պատերազմը սարսափելի բան է, բայց եթե մենք պատրաստ չենք զենքը ձեռքներիս պաշտպանել մեր ինքնիշխանությունը, ապա դա կնշանակի, որ մենք արդեն իսկ պարտվել ենք այդ Երրորդ համաշխարհային պատերազմում, որը, ի դեպ, արդեն փաստացի ընթանում է...՚: Մի խոսքովª պետք է գնալ վճռական քայլերի, եւ հենց դա է, որ ըստ պարոն Դուգինի, կկանգնեցնի արդեն իսկ ընթացող այդ մեծ պատերազմը, եւ ոչ թե կսկսի այն:
Թերեւս ռուսական ազգայնական շրջանակներում տիրող այս համոզմունքի հիմնավորումներից մեկն էլ այն է, որ այս օրերին ՌԴ-ն աստիճանաբար հայտնվում է ոչ պակաս բարդ խնդիրների առաջ նաեւ Մերձավոր Արեւելքում, ավելի կոնկրետª Իրաքի ուղղությամբ: Իհարկեª դեռ այս դարասկզբից վերջնականապես ամերիկյան գերիշխանության տակ անցած Իրաքում դժվար է պատկերացնել մի այնպիսի զարգացում, որը կկարողանար ուղղակիորեն ազդել Ռուսաստանի դիրքերի վրա: Բայց այն փաստը, որ Իրաքի իշխանությունների դեմ հարձակման են անցել ՙԻրաքում եւ Լեւանտեում ¥կամ Շամում- հեղ.¤ իսլամական պետություն՚ ¥ԻԼԻՊ¤ խմբավորման գրոհայինները, որոնք մինչ այդ ամերիկյան հովանավորությամբ Սիրիայում կռվում էին Ասադի դեմ, արդեն իսկ առաջ է բերել մասնագիտական շրջանակների այն համոզմունքը, որ դա չէր կարող տեղի ունենալ առանց Վաշինգտոնի հրահանգի: Ընդ որում, այդ մասին է խոսում նաեւ այն, որ իրաքյան բանակի բոլոր ստորաբաժանումները, որոնք անցած տարիներին ստեղծվել եւ զինվել էին ԱՄՆ-ի վերահսկողությամբ, առանց կրակոց անգամ արձակելու, հարձակվողներին թողնելով ողջ զենք-զինամթերքը, պարզապես փախչում են, իսկ ԱՄՆ-ն էլ մատը մատին չի տալիս կանխելու համար ահաբեկչական այդ խմբավորման հարձակումը Բաղդադի ուղղությամբ:
Այս զարգացումը, ինչպես այն, որ իրավիճակին ստիպված կլինի ռազմական միջամտություն ցուցաբերել Իրանը, սպասելի էր, եւ վերջին օրերին ամեն ինչ կարծես թե հենց այդ հունով էլ ընթանում է: Ամեն դեպքում, եթե ԻԼԻՊ-ին հաջողվի գրավել Բաղդադը, ապա դա նշանակում է, որ Իրաքը կվերածվի ծայրահեղ սուննի-իսլամիստական ուղղության օջախիª պատրաստ ամեն պահի պատերազմի մեջ ներքաշել իր շիաական հարեւաններինª Իրանին եւ Սիրիային: Իսկ որ Իրանին պատերազմի մեջ ներքաշելուց չի հապաղի օգտվել ԱՄՆ-ն, ու դա նաեւ Ռուսաստանին կպարտադրի որոշակի գործողությունների դիմել, ակնհայտ է: Բայց նաեւ Իրանը հենց այս պահին է կարծես թե փորձում ամեն ինչ անելի` Իրաքի գրավումը կանխելու համար, ինչը արդեն իսկ Իսլամական Հանրապետությանը կարող է դարձնել տարածաշրջանային պատերազմի մասնակից, դրանից բխող ամերիկյան եւ ռուսական միջամտությամբ հանդերձ:
Մի խոսքովª Մերձավոր Արեւելքում եւս Ռուսաստանի համար ստեղծվում է բավականին ծանր հեռանկարներ խոստացող իրավիճակ, կարճ ասածª երկրորդ ճակատ, եւ այստեղ հաջողության հասնելու համար նորից գերխնդիր է դառնում հնարավորինս արագ լուծել ուկրաինական խնդիրը: Ընդ որում, զարգացումներն այստեղ արդեն ոչ թե շաբաթների, այլ օրերի կտրվածքով են, իսկ դա նշանակում է, որ Ուկրաինայի հարցում որոշում կայացնելու համար Մոսկվան այլեւս ձգձգելու հնարավորություն չունի: Դե իսկ գազի հետ կապված հանգուցալուծումը նմանվում է այն բանին, որ Կիեւի հետ քննարկելու բան ՌԴ-ն պարզապես չունի, ուրեմն սպասենք Կրեմլի քայլերին:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

