ՔԱՌՅԱԿԻ 12 ԿԵՏԵՐԸ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ՎԵՐԱԾՎՈՒՄ ԵՆ 100 ՔԱՅԼԻ
Էլեկտրաէներգիայի թանկացման հարցը, կարծես թե, ստվերեց ոչ իշխանական քառյակի հրապարակած 12 կետերի բովանդակությունը:
Ավելին` պարզվեց, որ արդեն հայտնի կետերից շատերը ժամանակավրեպ են, քանի որ մինչ քառյակը մտորում էր ու փորձում համաձայնության գալ գոնե 12 կետերի շուրջ, այդ կետերին առնչվող հարցերով կոնկրետ գործողություններ էր իրականացնում քաղաքական մեծամասնությունը: Այս իրավիճակում, թե արդյոք քառյակի 12 կետերը վերանայման ու խմբագրման կարիք չունեն, փորձեցինք պարզել երեկ մամլո ասուլիսի հրավիրված ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՑ. - էլեկտրաէներգիայի հարցը շատ հնարավոր է` ավելացվի 12 կետերի մեջ: Բայց եթե մենք տեսնենք, որ կառավարությունը գնում է հանրային դժգոհություններ առաջացրած հիմնական հարցադրումները լուծելու ճանապարհով, միշտ էլ կարելի է ընթացիկ վիճակով նստել եւ քննարկել: Այսինքն` քննարկման ձեւաչափ կձեւավորվի եւ կտեսնենք` նոր կառավարությունը նախկինի նմա±ն է, թե` ոչ, կամ միգուցե ավելի օպերատիվ է, ավելի գրագետ ու մասնագիտական: ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ