ՙԵԹԵ ՔԱՌՅԱԿԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԶՈՒՏ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ, ՄԵՆՔ ԿԸՆԴՈՒՆԵՆՔ ԴՐԱՆՔ՚

Արխիվ 12-16

ՙԵԹԵ ՔԱՌՅԱԿԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԶՈՒՏ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ, ՄԵՆՔ ԿԸՆԴՈՒՆԵՆՔ ԴՐԱՆՔ՚

Իշխանությունները պատրաստ են ընդունել քառյակի այն պահանջները, որոնք ոչ թե ընդամենը ցանկություն են, այլ կառավարության հնարավորությունների սահմաններում են: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ` անդրադառնալով հարցին, թե ընդունելի± են իշխանությունների համար քառյակի 12 կետից բաղկացած պահանջները:
ՙԵթե նրանց պահանջները զուտ ցանկություն չեն, մենք կընդունենք դրանք: Այդ ընդունումը, սակայն, կապ չունի նրա հետ, որ նրանք հանրահավաք են անելու: Հանրահավաք կարող են հենց վաղն էլ անել: Մենք այդ կետերը կընդունենք` հասկանալով, որ դրանք մեր հնարավորությունների սահմաններում են, եւ եթե նկատել եք, նրանց պահանջների մի մասն ընդգրկված են կառավարության ծրագրում՚,- ասաց ԱԺ նախագահը` ընդգծելով, որ հարկավոր է առանձնացնել ցանկությունները եւ հնարավորությունները:
Գալուստ Սահակյանն անընդունելի է համարում այն հանգամանքը, որ քառյակն իր պահանջները կատարելու համար կառավարությանը ժամանակ է տվել: Նա նշեց, որ ճիշտ չի համարում ժամկետներ սահմանելը, քանի որ բոլոր այն խնդիրները, որոնք առաջարկում է քառյակը եւ կառավարության ծրագրի մաս են կազմում, իրականացվելու են քայլ առ քայլ:
Անդրադառնալով ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, թե քառյակի առաջարկած որոշակի կետեր պոպուլիստական են եւ ընդունելի չեն ՀՀԿ-ի համար, Սահակյանը պատասխանեց, որ եթե քաղաքական ուժեր են, պոպուլիզմ էլ կարող է լինել, սակայն պոպուլիզմը պետք է առանձնացնել եւ խնդիրները փորձել լուծել պրակտիկ ճանապարհով:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում