ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՙԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ՚ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում հրավիրել էր խորհրդակցություն` ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ ՀՀ օրենքի վերաբերյալ, որին մասնակցել են Ազգային ժողովի ՙՀանրապետական՚, ՙԲարգավաճ Հայաստան՚, ՙՕրինաց երկիր՚ եւ ՙՀայ Յեղափոխական Դաշնակցություն՚ խմբակցությունների ներկայացուցիչները: Հանդիպման ժամանակ քննարկվել են ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք ուղղված են լինելու Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշման իրագործմանը: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում ԱԺ պատգամավորներն իրենց դիրքորոշումն են հայտնել փոփոխությունների վերաբերյալ եւ ներկայացրել առաջարկություններ:
Կառավարության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել շարունակել նման ձեւաչափով քննարկումները` համակարգում առկա խնդիրներին համապարփակ լուծում տալու եւ կենսաթոշակային բարեփոխումները կյանքի կոչելու համար: