ՄԻՆՉԵՎ ՀՈՒԼԻՍԻ 1-Ը ՀՀ-Ի` ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍ ԿԱԶՄԵԼՆ ԱՅԼԵՎՍ ՓԱՍՏ Է
Արխիվ 12-16ՄԻՆՉԵՎ ՀՈՒԼԻՍԻ 1-Ը ՀՀ-Ի` ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍ ԿԱԶՄԵԼՆ ԱՅԼԵՎՍ ՓԱՍՏ Է
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ հայտարարել էր, որ Երեւանը մտադիր է մինչեւ հունիսի վերջ միանալ Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագրին: Միեւնույն ժամանակ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն իր հերթին նշել էր, որ Հայաստանը հունիսին կստորագրի Եվրասիական տնտեսական միություն մտնելու պայմանագիրը, քանի որ միայն առեւտրի ոլորտի հետ կապված մի քանի կետ է չկարգավորված մնացել: Եվ քանի որ ՀՀ նախագահի կողմից նշված ժամկետն այլեւս սարերի հետեւում չէ, ՙԻրավունքը՚ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԻՑ ճշտեց, թե ինչ արարողակարգով կամ ընթացակարգով է Եվրասիական տնտեսական միության անդամակցության ստորագրումն իրականացվելու.
-Որոշում կա, թե` երբ եւ ինչպես: Մինչեւ հուլիսի 1-ը պետք է պատրաստվել եւ ներկայացնել ստորագրման:
Իսկ վերոնշյալ որոշման մեջ մասնավորապես ասված է` Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի որոշմամբ` Եվրասիական տնտեսական խորհուրդը անդամ պետությունների ղեկավարների մակարդակով որոշել է` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունների ներկայությամբ, ապահովել Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ստորագրումը` մինչեւ ս.թ. հուլիսի 1-ը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

