ՙԻՀԱՐԿԵ, ՉԵՄ ՓՈՇՄԱՆԵԼ, ՈՐ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ ԵՄ ԼՂՀ-Ի ՀԱՐՑԸ՚

Արխիվ 12-16

ՙԻՀԱՐԿԵ, ՉԵՄ ՓՈՇՄԱՆԵԼ, ՈՐ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ ԵՄ ԼՂՀ-Ի ՀԱՐՑԸ՚

Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ ասուլիս` ՀՀ Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի իշխանական ներկայացուցիչների կողմից, որտեղ ամփոփեցին հանձնաժողովի վերջին նիստի արդյունքները: Նշենք, որ նիստը կայացել էր օրերս, Նիժնի Նովգորոդի մարզում` հունիսի 4-6-ը: Պատվիրակության անդամների ցուցակում եղել են նաեւ ընդդիմադիր, ոչ իշխանական թեւի ներկայացուցիչներ, որոնք սակայն ասուլիսին չէին ներկայացել, իսկ թե ինչու, դա էլ հայտնի չէր: Ասուլիսին հնչեցին հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին Դմիտրի Կիսիլյովի վերջին հանդիպմանը: Epress.am-ի` ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՆ ուղղված այն հարցին, թե արդյոք պատգամավորը չի փոշմանել, եւ երկրորդ անգամ էլ չի± բարձրացնի ԼՂՀ-ի ճանաչման հարցը, որի մասին նա խոսել է Կիսելյովի հետ` հայ-ռուսական ակումբում հանդիպման ժամանակ, որին պարոն Կիսելյովը արձագանքեց, որ դա ժամանակավրեպ է, պատգամավորը նշեց.
-Մեր ռուս գործընկերների հետ հանդիպման ժամանակ բարձրացնում ենք բազում հարցեր, որոնք մեր ազգի համար նշանակություն ունեն: Օրինակ, խնդրո առարկա հանդիպման ժամանակ, խոսքը վերաբերում է Նիժնի Նովգորոդի հանդիպմանը, այնտեղ բարձրաձայնել ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից շրջափակման եւ մեր տնտեսության վրա դրա ծանր ազդեցության մասին: Ինչպես նաեւ հայտնեցինք մեր տհաճ զգացմունքները` Ալիեւի նամակի հետ կապված: Իհարկե, ԼՂՀ-ի հարցը մեզ համար մնում է ամենակարեւորը, որը թե° մեր անվտանգության, թե° մեր ազգային նպատակն է եւ այլն: Անկասկած, մենք պետք է դիմենք ամբողջ աշխարհին այդ հարցով, որպեսզի ԼՂՀ-ի անկախությունը, անվտանգությունը, խաղաղությունը այդ սահմաններում լինի երաշխավորված: Այդ հանդիպման ժամանակ բարձրացրել ենք նաեւ Ցեղասպանության հարցը, ինչպես նաեւ մյուս տարի Ցեղասպանության 100-ամյակի հետ կապված հարցեր: Իսկ, ինչպես գիտեք, ՌԴ-ն վաղուց ճանաչել է այն: Պետք է նշեմ, որ 25 տարի է, ինչ բարձրացնում եմ Ղարաբաղի հարցը, եւ որքան հնարավորություն ունենամ` կբարձրացնեմ: Իհարկե, ես չեմ փոշմանել, որ խոսել եմ ԼՂՀ-ի անկախության ճանաչման մասին, արտահայտել եմ իմ կարծիքը, ցանկությունը եւ, կարծում եմ, որ սա շատ նորմալ է, որ հայ պատգամավորը ցանկություն է հայտնում, որպեսզի այլ երկրներ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Իսկ նման հանդիպումների ժամանակ, էլ ավելի մեծ պահանջներ կարող ենք ներկայացնել, որտեղ կարող են մյուսներն էլ արտահայտել իրենց կարծիքները:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում