ՄԻ ԱՄԲՈՂՋ ՀԱՄԱՅՆՔԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉՎԵՑ
Արխիվ 12-16ՄԻ ԱՄԲՈՂՋ ՀԱՄԱՅՆՔԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉՎԵՑ
Թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` 2014թ. հունիսի 13-ի որոշմամբ` անվավեր են ճանաչվել հունիսի 8-ի Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները: Այս մասին տեղեկացանք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լրատվական ծառայությունից:
Թե ինչով է պայմանավորված նման արդյունքը, փորձեցինք պարզել Կութ համայնքի համայնքապետ Մեժլում Իսրայելյանից, ով խուսափեց որեւէ պատասխան տալ` նշելով միայն. ՙԵղածը` եղած է՚:
Նշենք, որ գրանցված թեկնածուներն են Մեժլում Իսրայելյանը եւ Անդրանիկ Հախումյանը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

