ՙՙՀՆԱՐԱՎՈՐ Է` ՀՀԿ-Ն ԴԱՌՆԱ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ՚
Արխիվ 12-16ՙՀՆԱՐԱՎՈՐ Է` ՀՀԿ-Ն ԴԱՌՆԱ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ՚
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հայտարարել է, որ հաջորդ ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այլեւս իշխանություն չի լինի եւ կդառնա ընդդիմություն: ՙԻրավունքը՚ հետամուտ լինելով արսենյանական մտքի այս գոհարին` հարց ուղղեց ԲՀԿ մամուլի պատասխանատու ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻՆ` տեղեկանալու, թե արդյոք պարոն Արսենյանը արտահայտել է ԲՀԿ-ի պաշտոնական տեսակետը.
- ՙԲարգավաճ Հայաստանի՚ պաշտոնական տեսակետները ձեզ միշտ հայտնի են դառնում այն ժամանակ, երբ մենք ծանուցում ենք ձեզ պաշտոնապես, կամ երբ կուսակցության կողմից լիազորված անձինք, մասնավորապես խոսնակը, հայտարարություն է կատարում:
- Իսկ Դուք կիսում եք ձեր խմբակցության անդամի այդ տեսակետը:
- Եթե հարցնում եք իմ տեսակետը դրա վերաբերյալ, ապա իմ համոզմունքն այն է, որ ցանկացած ընտրությունների արդյունքում, որեւէ քաղաքական ուժ ձեռք է բերում իշխանություն կամ զրկվում է իշխանությունից: Եվ բնականաբար դա հնարավոր է:
- Այսինքն` Դուք գտնում եք, որ ՀՀԿ-ն հնարավոր է դառնա ընդդիմությո±ւն:
- Այո, իսկ ինչու` ոչ:
- Տեսնո±ւմ եք դրա նախադրյալները:
- Մենք այդ մասին արդեն առիթ ունեցել ենք խոսել, եւ ժողովրդի արտահայտած քվեն կտա այդ բոլոր պատասխանները:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

