ՙՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՀՈՍԱՆՔԻ ԿԱՄ ԳԱԶԻ ՓՈԽԱՐԵՆ ԱԹԱՐ ՎԱՌԵԼ
Արխիվ 12-16ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆՆ
ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՀՈՍԱՆՔԻ ԿԱՄ ԳԱԶԻ ՓՈԽԱՐԵՆ ԱԹԱՐ ՎԱՌԵԼ
Երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆՆ ու «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոն ՍՊԸ-ի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ քննարկում էին էլեկտրաէներգիայի գնի թանկացման հարցը` անդրադառնալով նաեւ բնակարանների ջեռուցման խնդրին: Թե, ի վերջո, որն է այսօր նպատակահարմար` հոսա՞նք, թե՞ գազ վառելը, լրագրողներս փորձեցինք պարզել Ա. Ադիբեկյանից, մինչդեռ Մ. Մելքումյանը անմիջապես գտավ հարցի պատասխանն ու կատակեց. «Աթար»: Իսկ Ա. Ադիբեկյանն ընդհանրացրեց հարցը. «Հանրապետությունում բնակիչների 1/3-րդը տունն ընդհանրապես չի ջեռուցում: Հիմա մենք ապրում ենք ամենաջերմա ոչ մեկուսացված տներում ու դրա համար շատ էներգիա ենք ծախսում բնակարանները տաքացնելու վրա»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

