ՙՏԵՐԵՐՆ ԱՍԵԼ ԵՆ` ՙՔՍԻ°՚, ԿԱՄԱԿԱՏԱՐՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵՆ` ՙԼՍՈ°ՒՄ ԵՆՔ՚
Արխիվ 12-16ՏԵՐԵՐՆ ԱՍԵԼ ԵՆ` ՙՔՍԻ°՚, ԿԱՄԱԿԱՏԱՐՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵՆ` ՙԼՍՈ°ՒՄ ԵՆՔ՚
Եվ այսպես, մեր 5-րդ շարասյուները ոչ մի կերպ չեն հանգստանում: Միկոյանի արձանի շուրջ աղմուկը փոքր-ինչ հանդարտվել է, բայց ոչ անհետացել, իներցիայով շարունակում են պահել այն սուտը, իբր եվրասիական ինտեգրման արդյունքում Արցախը կանջատվի մեզանից մաքսային սահմանով, եւ ահա մի իսկական, այն էլ արքայական ՙնվեր՚` հայտնի հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովի` ԱԺ-ում պատգամավորների հետ հանդիպման տեսքով: Եվ նորանոր ծամոն` ռուսերեն չիմացող 20 տարեկան տաքսիստի եւ ռուսական մշակույթի մասին երկար-բարակ պատումների տեսքով:ՎԱՇԻՆԳՏՈՆԻՑ ԹԵԼԱԴՐՎԱԾ ՎԱՐՔԱԳԻԾ
Անշուշտ, Կիսելյովի հայտնած տեսակետներում նաեւ ոչ ընդունելի բաներ կային, եւ հանդիպման ժամանակ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եւ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը համապատասխանաբար ներկայացրել են առարկությունները: Սակայն պարզ է, որ Կիսելյովի տեսակետը սոսկ մեկ, թեկուզեւ հանրահայտ լրագրողի տեսակետ է, այլ ոչ թե` Ռուսաստանի պետական կամ հանրային տեսակետ: Այդպիսի` ակումբային ձեւաչափի հանդիպումների ժամանակ տեսակետների բախումները նորմալ է, եւ թվում էր, թե դա չպետք է ունենար ինչ-որ արտառոց արձագանքներ:
Բայց միայն թվում էր: Հաջորդ օրը թունդ արեւմտասիրությամբ հայտնի Նիկոլ Փաշինյանն ու Ալիկ Արզումանյանը ԱԺ դահլիճում լաչառությունը գցել էին գլուխները, նաեւ վերագրել Կիսելյովին` իբր վիրավորել է հայ նահատակների հիշատակը ու այլ ստեր ավելացրել, եւ ոչ ավել-ոչ պակաս հնչեցրել էին Կիսելյովին Հայաստանում ՙպերսոնա նոն գրատա՚, այսինքն` ոչ ցանկալի անձ հռչակելու պահանջը: Հենց այդ պահանջն էլ բացահայտում է ամեն ինչ: Չէ± որ Ղրիմի վերամիավորումից հետո Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների շրջանակում նաեւ արգելվել է Դմիտրի Կիսելյովին այցելել ԱՄՆ եւ Եվրամիության երկրներ` զուտ նրա հնչեցրած կարծիքների համար: Որ դա, մեղմ ասած, առավել քան արտառոց է այնպիսի բացարձակ ժողովրդավարական արժեքի տեսակետից, ինչպիսին է խոսքի ազատությունը, դա մի կողմ: Հետաքրքիրն այն է, որ մեր ՙնարնջագույնները՚ բառացիորեն կրկնել են ամերիկյան այդ ձեւակերպումը, ու նրանց ճվճվոցների միակ նպատակը դա էր` որպեսզի ամերիկյան տերերը կարողանան ՙփաստել՚, որ Հայաստանում էլ այդ լրագրողին ոչ ցանկալի անձ համարողներ կան, այն էլ` խորհրդարանում: Վստահաբար նրանք նույն աղմուկը կբարձրացնեին եւ նույն ստերը կմոգոնեին, անգամ եթե չլիներ Կիսելյովի դարձվածքը` ռուսերեն չիմացող տաքսիստի մասին: Անգամ եթե Կիսելյովը բառ անգամ ասած չլիներ, էլի նույնն էր հնչելու: Պատվերն իջեցվել էր, պատվերը պետք է կատարվեր:
Էլ չենք խոսում տարատեսակ սաքունցների ու վարձու քարոզիչների բարձրացրած ճղճղան աղմուկի մասին: Եվ եթե մինչ այդ Նազարբաեւի հայտարարությունն էին սարքում ՙԿիկոսի մահ՚, հիմա Կիսելյովի այցը դարձրին նույնը` ՙՎա¯յ Կիկոս ջան, վա¯յ, հայոց լեզուն կորավ՚:
Ինչ վերաբերում է խորհրդարանին, ապա միայն Նիկոլով ու Ալիկով չի սահմանափակվել, շահարկմանն այս կամ այն չափով մասնակցել են նաեւ դաշնակները, ՙայլընտրանքի՚ որոշ ներկայացուցիչներ ու, բնականաբար, ԱԺ-ից դուրս գտնվող տարատեսակ կառույցներ, նույնիսկ այնպիսի կուսակցություններ, որոնց անունները ժողովուրդը վաղուց մոռացել է: Իսկ ինչ վերաբերում է ժողովրդի տրամադրություններին, ապա հասարակ մարդիկ աստիճանաբար սկսում են կատաղել այդ հակառուսական լաչառություններ անողների վրա: Պարզ է, որ հակառուսական տրամադրություններ բորբոքելով` ընտրաքվեներ չես շահի, բայց ամերիկյան տերերը հո չեն մտահոգվի տեղական կամակատարների վարկանիշով:
ՆԱԵՎ` ԱՐՏԱՔԻՆ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ
ՍԱԴՐԱՆՔՆԵՐ
Բնական է, որ արեւմտյան ծագումնաբանություն ունեցող սպասարկու քարոզչամիջոցները պետք է անգամ ՙինչո±ւ գլխարկ չես դնում՚ տարբերակով փչեն հակառուսական հիսթերիայի փուչիկը, չէ± որ Արեւմուտքի գերխնդիրներից մեկն է ամեն գնով թույլ չտալ Եվրասիական միության կայացումը:
Բայց, տարօրինակաբար, սադրիչ երեւույթներ հայտնվել են նաեւ ռուսական դաշտում: Քաղաքագետ Մոդեստ Կոլերովը, ում ընդունված է համարել ռուս պետականամետ եւ անգամ ՙիմպերիայի՚ կողմնակից, հանկարծ հրապարակում է շատ կտրուկ խոսք` ընդդեմ Դմիտրի Կիսելյովի, ընդհուպ մոտենալով ոչ նորմատիվային բառապաշարին: Դե, պարզ է, սույն անձնավորությունն առաջին անգամ չէ, որ սադրանքներ է անում, իսկ Կիսելյովի պարագայում, որպեսզի հայ հանրությունը բարձրացված աղմուկը չարհամարհի, մատուցվում է այս նորույթը` տեսե°ք, հեղինակավոր ռուս վերլուծաբանն էլ է ասում, որ Կիսելյովը վնաս է հասցրել: Ի դեպ, շատ հետաքրքիր է, որ Կոլերովի մոտ Կիսելյովի քննադատությունն ուղեկցվում է նաեւ ՀՀ ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի քննադատությամբ: Ճիշտ է, Կոլերովը չի ասում, թե ինչքան ՙքըխ՚ է դեսպանը, որ հայ-ռուսական համագործակցության դեմ աշխատող գրանտածիծ ՀԿ-ների պորտը տեղը դնելու առաջարկություն էր արել, բայց ամեն կերպ փորձ է արվում դեսպանի կենսագրությունը ներկայացնել որպես որեւէ տեղ հաջողության չհասած դիվանագետի կենսագրություն: Եվս մեկ ընդհանուր գիծ, որ միավորում է մեր լիբերաստներին եւ ՙիմպերիալիստ՚ Կոլերովին` հույժ բացասական վերաբերմունքը Գարեգին Նժդեհի նկատմամբ եւ վերջինիս ՙֆաշիստ՚ պիտակելը: Դա նրա մոտ կարծես ՙիդեա-ֆիքս՚ լինի...
Իսկ եթե հիշենք անցյալի նրա լրատվական խաղերը, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքի անընդունելի հակաարցախյան հայտարարության հետքերով Մոդեստ Կոլերովը շրջանառության մեջ էր դրել կեղծ տեսությունը, իբր Հայաստանի եվրասիական ինտեգրումը նշանակելու է Արցախի, եթե ոչ` անջատում, ապա առնվազն մասնատում, եւ ենթադրություն էր հնչեցրել, որ Հայաստանը կգերադասի հրաժարվել միաժամանակ ե°ւ եվրասիական ինտեգրումից, ե°ւ Արցախի ՙմասնատումից՚: Ահա թե որտեղից են աճում մեր հայրենական ՙՆազարբաեւի վկաների՚ ականջները: Դե, իսկ ավելի վաղ անցյալում սույն քաղաքագետի հակահայկական խաղերը արդեն առանձին թեմա է...
Ինչ է դա նշանակում` որ այժմ ե°ւ դրսում, ե°ւ ներսում մոբիլիզացվում են բոլոր հնարավոր ռեսուրսները` Հայաստանի եվրասիական ինտեգրմանը խանգարելու նպատակով: Եվ փույթ չէ, որ ընթացքում ակամա կբացահայտվեն ու կդիմակազրկվեն այն կադրերը, որոնք խնամքով ծպտված են: Չէ± որ նրանք հենց այսպիսի ՙսեւ օրվա՚ համար են նախատեսված: Ու դեռ մեր բյուրոկրատիայի շրջանակներում էլ կտեսնենք բացահայտումներ եւ ինքնաբացահայտումներ: Ջրերի պարզվելու ժամանակը գնալով մոտենում է, սակայն քանի դեռ ամեն ինչ չէ, որ բացահայտված է, մնում է ընդամենը արձանագրել, որ առավել ռիսկային խմբում գտնվում են այն կոռումպացված չինովնիկները, ում փողերը արեւմտյան բանկերում են: Ավելորդ չէ հիշեցնել, թե ինչպիսի դերակատարություն են ունեցել այդպիսի չինովնիկները, այսպես կոչված, ՙարաբական գարնան՚ ժամանակ, երբ նրանց հեշտ ու հանգիստ ստացվում էր վճռական պահին պարտադրել գործողություններ` ընդդեմ ՙհեղափոխմանը՚, իսկ ավելի ճիշտ` քաոսի ենթակա երկրի օրինական իշխանությունների:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

