Մանկագիր. «ՄԱՅՐՍ ԻՆՁ ԵՎՍ ՄԵԿ ԿՅԱՆՔ ՆՎԻՐԵՑ» (Տեսանյութ)

Արխիվ 12-16

Մանկագիր. «ՄԱՅՐՍ ԻՆՁ ԵՎՍ ՄԵԿ ԿՅԱՆՔ ՆՎԻՐԵՑ» (Տեսանյութ)


Այսօր լրագրող, մանկագիր ԳԱՅԱՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ներկայացրեց իր հեղինակային` «Յուրկայի երազները», «Յուրկայի այբուբենը» խորագրով գիրքը: «Գիրքը սկսել եմ գրել տասը տարի առաջ` իմ առաջնեկի` Յուրայի համար: Այն ժամանակ նա նոր էր սովորում այբուբենը»,- ոգեւորված պատմում է Գ. Դանիելյանը` հավելելով, որ կիսատ է թողել ֆինանսի  բացակայության պատճառով:

«Գիրքն իմի բերեցի երեք տարի առաջ, երբ բժիշկներն ինձ մոտ չարորակ նորագոյացություն հայտնաբերեցին»,- ասում է Գայանեն, ով իր մեջ ուժ գտավ պայքարելու չարիքի դեմ: Ի դեպ, հեղինակի ե՛ւ բուժումը, ե՛ւ գրքի ֆինանսավորումը հոգացել է Գ. Դանիելյանի մայրը:  

«Իմ հեղինակային առաջին գիրքը նվիրվում է ոչ թե իմ որդուն` Յուրային, ով գրքիս հերոսն է, այլ մորս, ով ինձ եւս մեկ անգամ կյանք նվիրեց»,- ընդգծում է Գայանեն:

«Յուրկայի երազները», «Յուրկայի այբուբենը» գրքի պատասխանատու խմբագիր, «Այվազովսկու» բարեգործական միության նախագահ ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ, խոսելով գրքի եւ հեղինակի մասին, ասաց, որ Գայանե Դանիելյանի հետ չորս տարի առաջ է ծանոթացել` բորտամսագրի խմբագրությունում: Իր իսկ խոսքերով` Գ. Դանիելյանը պրոֆեսիոնալ լրագրող է, մի շարք հետաքրքիր հոդվածների հեղինակ:  «Եկավ  մի պահ, երբ Գայանեի կյանքում ամեն ինչ փոխվեց: Բոլորդ էլ հասուն մարդիկ եք, գիտակցում եք, թե ինչ բան է նման հիվանդության հայտնաբերումը: Ինքս մասնագիտությամբ բժիշկ եմ: Առաջինը` ինչ փորձեցի անել` քաջալերել Գայանեին, քանի որ ե՛ւ նա, ե՛ւ իրեն ճանաչողները խուճապի մեջ էին»,- պատմում է պատասխանատու խմբագիրն ու հավելում, որ որոշ ժամանակ անց Գայանեն խմբագրություն ներկայացրեց իր ստեղծագործությունները` ցանկություն հայտնելով տեսնել սեփական ստեղծագործությունները գրքի էջերում:

«Մենք մեզ վրա վերցրեցինք տպագրական բոլոր աշխատանքները: Երկար փնտրտուքներից հետո գտանք նաեւ նկարչի, ով հանձն առավ պատկերազարդել գիրքը: Խոսքը Մարիամ Աղաջանյանի մասին է»,- նշեց Տ. Ներսիսյանը:

Լրագրողների հարցին, թե կշարունակի՞ արդյոք Գայանեն մանուկների համար ստեղծագործել, լրագրող- մանկագիրը ժպիտով արձագանքեց. «Ժամանակը ցույց կտա: Թեպետ, դստրիկս` Էլիզան, ցանկություն ունի` իր եղբոր` Յուրայի պես գրքի հերոս դառնալ: Ես էլ նրան խոստացել եմ, եւ արդեն կա նախնական գրքի վերնագիրը»:

Հավելենք, որ ս.թ. հունիսի 18-ին կկայանա Գ. Դանիելյանի գրքի շնորհանդեսը: Նշենք, որ գիրքն արդեն վաճառքում է. տպագրվել է 1000 օրինակով:



 

Նյութը, լուսանկարները, տեսանյութը` Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում