Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ՉԹԱՆԿԱՑՆԵՆ ՍԱԿԱԳԻՆԸ
Արխիվ 12-16Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ՉԹԱՆԿԱՑՆԵՆ ՍԱԿԱԳԻՆԸ
Այսօր Ազգային ժողովում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ներկայացնում էր հոսանքի գնի սպասվելիք բարձրացման նախադրյալները: Պատգանավորները հարցխեղտ էին անում Նազարյանին: ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ հնչեցրեց, թե այն տեղեկանքում, որը վերցվել է հանձնաժողովի պաշտոնական կայքից գրված է, որ երկու հիմնական գործոններով է պայմանավորված սակաագների այս բարձրացման անհրաժեշտությունը. տեխնոգեն, այսինքն ատոմակայանում տեղի ունեցած վթարը, եւ բնածին, այսինքն՝ այս տարվա ջրասակավության պատճառով: Ըստ պատգամավորի կա նաեւ երրորդ բաղադրիչ այն է. <Հայաստանի միջազգային պարտավորությունները, որոնք եւս պետք է նշվեր տեղեկանքում: Բացի սակագնային բարձրացման ճանապարհից, ուրիշ ի?նչ այլ աղբյուր կա, որից կարելի է փոխհատուցել անհրաժեշտ գումարը>: Պատգամավորը նաեւ հետաքրքրվեց, թե ե?րբ է տեսնում հանձնաժողովի նախագահը արեգակնային էներգիայի կիրառումը մոտ ապագայում: Ռոբերտ Նազարյանը ՝ պատասխանեց. <Արեգակնային էլեկտրակայանները այսօր ամենաթանկ կայաններն են եւ այսօրվա ամենաէժանը դա չինական տեխնալոգիաներն են, որոնք, կներեք, բայց զիջում են եվրոպականին: Այսօր մենք 55-60 դրամից պակաս էլ.էներգիա արտադրող կայան չունենք: Եթե այսօր փորձենք այդ ուղղությամբ շարժվենք, ապա պատկերացրեք, թե որքան կմեծանա բեռը մեր սպառողների համար, նրանց գրպանի հաշվին:»
Հ.Բաբուխանյանի այն հարցին, թե ինչ կպատահի եթե հոսանքի գինը չբարձրանա, Ռոբերտ Նազարյանը պատասխանեց.«Եթե մենք հիմա սակագները չվերանայենք, ապա ինչ տեղի կունենա. նախ ԵրեանՋէկի վարկային պարտավորությունները մարելու հնարավորություն չենք ունենա, կնշանակի Ճապոնական կողմի հետ ստորագրած պարտավորությունը հայակական կողմը կխախտի եւ կնկնի ֆինանսական սանկցիաների տակ: Կկրի մեծ ֆինանսական տուժեր եւ միջազգային հեղինակության եւ վստահության կորուստներ կունենանք, գնորդներ չենք ունենա եւ ի լուր ամենի նրանք կհայտարարեն, որ Հայաստանը խախտել է պարտավորությունները եւ, որ իրենք դադարեցնում են շահագործումը: Այսինքն կունենանք անկանխատեսելի իրավիճակներով հղի վիճակ: Եթե չշահագործենք (ԵրեանՋէկը), ապա այսօրվա ՀՀ-ի էներգետիկ խիստ կրիտիկական վիճակն ավելի կսրվի: Իսկ 2002 թվականից մինչ այսօր չի եղել դեպք, որ ՀՀ էլ. ցանցերը ունենան ֆինանսների դեֆիցիտ ու չկարողանան կատարեն իրենց պարտավորությունները էլ. էներգիա արտադրող կայանների նկատմամբ: Այս տարի ունեցանք 4 միլիարդ 600 միլոն դրամի պակաս վճարում: Ի?նչ կարող է տեղի ունենալ. բարձրավոլտ էլեկտրոկայանները, որոնք պետական երաշխիքներով ամրագրված պարտավորություններ ունեն- չեն կատավի, կդրվեն համաշխարային պարտավորությունների երաշխիքի տակ>: Մի խոսքով նկարվեց այնպիսի իրավիճակ, որ ակամա հիշեցինք ցուրտ ու մութ տարիների մղձավանջը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

