ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԻ ԱՍԱԾԻ ՄԵՋ ՖՈԿՈՒՍ ՀԱՅՏՆԱԲԵՐԵՑ
Արխիվ 12-16ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԻ ԱՍԱԾԻ ՄԵՋ ՖՈԿՈՒՍ
ՀԱՅՏՆԱԲԵՐԵՑ
Ինչպես նշվեց այսօր Ազգային ժողովի լսումների ժամանակ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, մոտ 3 տոկոսով աճել է էլ. էներգիայի սպառումը, չնայած նրան, որ նախորդ տարի տեղի է ունեցել էլեկտրոէներգիայի սակագնի բարձրացում: Ըստ Ռ. Նազարյանի մինչեւ տարվա վերջ սպառումը կավելանա եւս երկու տոկոսով, քանի որ սպասվում է երկու ձեռնակրությունների բացում, որոնց արտադրանքը էներգոտար է:
Այս կապակցությամբ պատգամավոր Վարդան Այվազյանն ասաց, որ <Այս ինչ ֆոկուս է, համ էլ. էներգիայի գինն է բարձրանում, համ էլ սպառումը>.- եւ խոստացավ այդ հարցն ուսումնասիրել էլեկտրոէներգիայի սակագներն ուսումնասիրող ստեղծվելիք հանձնաժողովում: Ի դեպ պատգամավորական նման հանձնաժողով ստեղծելու առաջարկ հնչեցրեց ինչպես Ռոբերտ Նազարյանը այնպես էլ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

