ՇՈԳ ԵՂԱՆԱԿԸ ԵՐԿԱՐ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՍԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԱՆԱՆԳՍՏԱՑՆԻ
Արխիվ 12-16ՇՈԳ ԵՂԱՆԱԿԸ ԵՐԿԱՐ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՍԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԱՆԱՆԳՍՏԱՑՆԻ
Այս տարի հունիսը բավականին տեղումնառատ է, ջերմաստիճանը նորմային մոտ է` բացասակային շեղումով: Այսպիսի եղանակային կանխատեսումը ըստ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանի կանխատեսվել էր դեռեւս մայիսին: Նրա խոսքով` եղանակային նման պայմանները դեռեւս կշարունակվեն առաջիկայում`հունիսի 18-ին եւ 19-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվելու է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ,ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում, իսկ առանձին վայրերում կսպասվի կարկուտ: «Նախորդ օրը հանրապետության հյուսիսային առանձին շրջաններում դիտվել է կարկուտ , իսկ հարավային կեսում`33 մլ անձրեւ ինչը տարվա այս եղանակին նորմալ երեւույթ է: Ջերմաստիճանը այս օրերին կտատանվի`հովտային շրջաններում, մասնավորապես Արարատյան դաշտավայրում մինչեւ 33 աստիճան տաքություն եւ նույնքան Սյունիքի հովիտներում: Լեռնային շրջաններում առավելագույն ջերմաստիճանը կհասնի 27 աստիճանի: Հովտային շրջաններում 19,իսկ նախալեռնային`13 աստիճան տաքություն »,- նշեց ԶԱՐՈՒՀԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ եւ հավելեց, որ հունիսի 20 եւ 22-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ , օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով: Սակայն բնակչությունը կարող է չանհանգստանալ շոգերի պատճառով, քանի որ տկն. Պետրոսյանը հավաստիացրեց, որ ջերմաստիճանի բարձրացումը երկար չի պահպանվելու , հունիսի 20-ից հետո դարձալ ցուտ եղանակային ալիքներ են սպասվելու Հայաստանի տարածքում`պայմանավորված տեղումներով: «Հունիս վերջին ինչպես եւ կանխատեսվել էր օդի ջերմաստիճանը կլինի նորմայի մոտ`բասացական շեղումներով: Ինչ վերաբերում է այն տեղեկություններին աննախադեպ փոթորիկների եւ կարկուտների վերաբերյալ ,ուզում եմ տեղեկացնեմ, որ որեւէ արտառոց եղանակային պայմաններ այս օրերին Հայաստանում չի սպասվում: Ասեմ, որ առատ տեղումները տարվա այս սեզոնին հատուկ են»,-փաստեց Զ.Պետրոսյանը: Ընդհանուր առմամբ կանխատեսվել է հով ամառ `օդի ջերմաստիճանը ամռան 2 ամիսների ընթացքում` հունիսին եւ հուլիսին նորմային մոտ `բացասական շեղումով, իսկ օգոստոսին`նորմային մոտ դրական շեղումով: Կանխատեսվել է նաեւ նորմային մոտ տեղեումներ:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

