«ՏԱՂԱՐԱՆ» ՀԱՄՈՒՅԹԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՆՈՐԱՍՏԵՂԾ ԲԱՍ-ՍԱՆԹՈՒՐ ՆՎԱԳԱՐԱՆՈՎ

Արխիվ 12-16

«ՏԱՂԱՐԱՆ» ՀԱՄՈՒՅԹԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՆՈՐԱՍՏԵՂԾ ԲԱՍ-ՍԱՆԹՈՒՐ ՆՎԱԳԱՐԱՆՈՎ

 

Իրականություն է դարձել Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Սեդրակ Երկանյանի եւ բոլոր արվեստասերներիի երազանքը` ստեղծվել է Բաս-սանթուր նվագարանը, որը ժամանակին շատ է կաեւորել Կոմիտասը: Համույթը գործիքն ունենալու համար դիմել էր ՀՀ մշակույթի նախարարությանը, որի աջակցությամբ էլ բաս-սանթուր նվագարանի պատրաստող վարպետ Ալբերտ Զաքարյանի կողմից կյանքի կոչվեց վաղեմի երազանքը: Սեդրակ Երկանյանը խոստովանում է, որ հին հայկական բաս-սանթուր ունենալու խնդիրը իրեն միշտ մտահոգել է եւ այն գործիքը, որը դպրոցներում կամ երաժշտական ուսումնարաններում ժամանակին ստիպված օգտագործել են, դա սիմբալն է եղել` նման սանթուրի, որը տեմբրի առումով շատ աղքատիկ է եղել. «Ի վերջո, իրականացավ մեր նպատակը` ունենալ սանթուր: Այս նվագարանը բացառիկ է նրանով, որ ունի հավելյալ ռեգիստր, ինչը նոր խոսք է հայկական ժողովրդական նվագարանների ծիրից ներս»,-փաստեց ՍԵՐԱԿ ԵՐԿԱՆՅԱՆԸ: Ըստ նրա, հաշվի առնելով նվագարանի տեմբրը, նշված գործիքի համար պետք է գրվեն նոր ստեղծագործություններ, որպեսզի նվագարանը անսամբլային ներգրավվածության մեջ իր ուրույն ասելիքն ունենա: Ս.Երկանյանի մտահղացմամբ նվագարանի ձայնածավալային հնարավարությունները լայնացվել են դեպի բասային հնչյուններ: Սանթուրի ստեղծող վարպետ Ալբերտ Զաքարյանի խոսքով` 10 տարի շարունակ ուսումնասիրում է այս նվագարանը եւ տարին 1-2 սանթուր է պատրաստում: Սանթուրը պատրաստելու համար փայտի ընտրությունը բավականին մեծ ժամանակ է պահանջում, բացի այդ, տվյալ փայտը պետք է անցնի համապատասխան չորացման փուլ, որից հետո միայն կարելի է պատրաստել սանթուր: Վերջին սանթուրը, որը պատրաստել է վարպետը, նրանից պահանջվել է 1 ամիս: «Սանթուրի պատրաստման համար ծառայել են ընկուզենու, հաճարենու, եղեւնու եւ հոնի փայտ»,-նշեց ԱԼԲԵՐՏ ԶԱՔԱՐՅԱՆԸ:

Սանթուրը հայկական ավանդական նվագարաններից է: Օգտագործել են, թե՛ որպես նվագակցող, թե՛ որպես մենանվագող նվագարան, այն մեծ տարածում է ունեցել արեւմտյան Հայաստանի տարածքում: Նվագարանի ձայնածավալը` փոքր օկտավայի սոլից-մինչեւ երրորդ օկտավայի Ռե: «Տաղարան» համույթում սանթուրը օգագործվում է 2003 թվականից սկսած` հայկական ավանդական երգերի եւ նվագարանների ժամանակ եւ՛ որպես նվագակցող, եւ՛ որպես մենանվագող նվագարան: Նշենք, որ հունիսի 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա բաս-սանթուր նվագարանի շնորհանդեսը , որի ընթացքում սանթուհարուհի Թեհմինե Ջերեջյանը հայ հանդիսատեսին կպարգեւի անմոռանալի համերգ` սանթուրի անմահ հնչյուններով:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում