ՀՀԿ-ՕԵԿ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԵՂԵԼ Է ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ

Արխիվ 12-16

ՀՀԿ-ՕԵԿ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԵՂԵԼ Է ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ

 

Այսօր՝ հունիսի 16-ին, Ազգային ժողովում 100 տոկոս համամասնական ընտրական համակարգին անցնելու վերաբերյալ քննարկում անցկացրեցին Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Քննարկումից անմիջապես հետո ՕԵ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց, որ հանդիպումը շատ կառուցողական էր, քննարկվել է 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու հարցը. «Ներկայիս ընտրական համակարգը ազատ, արդար ընտրությունների համար խոչընդոտ է: Նրանք էլ սկզբունքորեն դեմ չեն, որ այդ համագործակցությունը տեղի ունենա, կլինեն աշխատանքային քննարկումներ, նոր տեսակետներ ու մոտեցումներ կարտահայտվեն: Գալուստ Սահակյանն ասաց, որ իրենք սկզբունքորեն դեմ չեն աշխատել, համագործակցել և հասնել նրան, որ բոլոր քաղաքական ուժերի համար ընդունելի տարբերակ գտնվի»: Տիկին Բիշարյանը նաև տեղեկացրեց, որ այս հարցի կապակցությամբ արդեն հանդիպել են ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, «Ազատ դեմոկրատների» և «Ժառանգության» հետ, իսկ սա էլ հերթական հանդիպումն էր. «Որպեսզի արձանագրենք հաջողություն, մենք որևէ քաղաքական ուժի հետ համագործակցություն չենք բացառում: Մենք չպետք է դադարենք պայքարել, որպեսզի 100 տոկոս համամասնականը դարձնենք իրողություն: Ի սկզբանե չպետք է դատապարտել, գուցե գալիս է մի պահ, և քննարկումները բերում են դրական լուծումների»:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում