ՍԵՊ ԽՐԵԼՈՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԵՐ ՉԻ ՀԱՎԱՔԻ
Արխիվ 12-16ՍԵՊ ԽՐԵԼՈՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԵՐ ՉԻ ՀԱՎԱՔԻ
Ազգային ժողովում այսօր տեղի ունեցավ ասուլիս, ՀՀ-ի եւ Ռուսաստանի դաշնության դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի հունիսի 4-6-ը Նիժնի Նովգորոդում կայացած հանդիպման մասին: Իշխանական ներկայացուցիչները ներկայացրեցին տեղի ունեցածը,ամփոփեցին հանձնաժողովի վերջին նիստի արդյունքները: Պատվիրակության անդամների ցուցակում եղել են նաեւ ընդդիմադիր, ոչ իշխանական թեւի ներկայացուցիչներ, որոնք սակայն ասուլիսին չէին ներկայացել, իսկ թե ինչու դա էլ հայտնի չէր: Ասուլիսի հիմնական բովանդակությունից զատ հնչեցին հարցեր, որոնք բացառապես վերաբերվում էին օրերս ՀՀ ԱԺ-ում իր տեսակետը հայտնած, հայտնի ռուս լրագրող Դմիտրի Կիսիլյովին, ում մեկօրյա այցը Հայաստան շատ ավելի ուրախացրել ու ոգեւորել էր ընդդիմադիրներին եւ հակառուսական տրամադրություն ունեցողներին, քան այլոց: Սրա հետ կապված ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ նշեց, որ. «Այս երկու, երեք օրվա ընթացքում ինձ զանգահարում եւ մոտենում էին հարյուրավոր մարդիկ, ովքեր ասում էին, թե ում է հարկավոր մասնավոր անձի, մասնավոր թեմամ, կամ կարծիքը դարձնել հայ-ռուսական հակաքարոզչության առիթ: Մարդիկ զարմանում են, թե ինչու է ընդդիմությունը նման կեցվածք ընդունել: Նաեւ ասում են, որ եթե պետք է նման կերպ իրեն ընդդիմությունը պահի, ապա ձայն չենք տա: Հայտնի է, որ վերջինն տվյալներով մեր ազգաբնակչության շուրջ 82 տոկոսը արտահայտվել է կողմ ՄՄ-ին կամ Եվրասիական միությանը անդամագրվելու գործընթացին: Իսկ հետո ընդդիմադիր մեր գործընկերները զարմանում են, թե ինչու է ՀՀԿ-ն շատ ձայն ստանում: Եթե ամեն առիթով ընդդիմությունը փորձում է հայ-ռուսական հարաբերությունները վերածել չգիտես ինչի, դրա համար մարդիկ իրենց ձայնը տալիս են ՀՀԿ-ին, քանի որ ՀՀԿ-ն կայուն ձեւով պահում է հայ-ռուսական հարաբերությունները եւ ամեն առիթ չի կարելի դարձնել փոթորիկ մեկ գավաթ ջրում»:
Ներկա լրագրողներիայն այն դիտարկմանը, թե ինչու էր Կիսիլյովը Ազգային ժողով ժամանել <Համեր> տեսակի ավտոմեքենայով, ասուլիսին մասնակից ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ էլ կես կատակ կես լուրջ պատասխանեց. «Ասենք թե գար զապորոժեցով, ի՞նչ կփոխվեր դրանից»:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

